Այսօր հունիսի 28-ին նորապսակների արդեն երկրորդ զույգն է այցելում Բաղրամյան պողոտա: Ցուցարարները նրանց դիմավորեցին իսկական հարսանքավորների նման. Նորահարսն ու նորափեսան ափսե կոտրեցին, գաթաներ բաժանվեցին հարսանիքի մասնակիցներին, անգամ լավաշներ գցվեցին նորապսակների ուսերին:
Փեսան՝ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանն, ասաց, թե քանի օր մասնակցում են էլեկտրական հոսանքի դեմ թանկացման ակցիաներին եւ նոր չէ, որ միացել են պայքարին: Իսկ ամուսնության օրը չէին կարող անհաղորդ լինել այս ամենին: Հարսն ու փեսան համբուրվեցին՝ ձեռքերին հոսանքի թանկացման դեմ պաստառներ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ