Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում չհեռանալ Բաղրամյան պողոտայից. «Ժողովրդին անտեր չենք թողնի»

Հունիս 28,2015 14:11

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարներին միացան «Հիմնադիր խորհրդարանի» անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Նա ասաց, որ եկել են ցուցադրական նստացույց սկսելու:

«Կարծում եմ ՝ցուցարարների պահանջներից ոչ մեկը չի իրականացել, պետք  շարունակվի պայքարը»,- ասաց նա՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը:

Մեր հարցին, թե նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նախագահը իրավասու չէ չեղարկել որոշումը եւ պետք  հեռանալ Բաղրամյան պողոտայից, ի՞նչ փոխվեց, ասաց. «Կարծում եմ՝ գործընթացը վեր է որեւէ խմբից, եւ ժողովուրդն արդեն իր կամքը պարտադրելու քայլը կատարել, այս գործընթացը պետք չէ խաթարել: Նախաձեռնող խումբը ժողովրդի մեծամասնության խոսքը կլսի ու պայքարը կշարունակի»:

Ըստ նրա, ցուցարարները պետք է շարունակեն մնալ Բաղրամյան պողոտայում ու նույն կերպ պետք է շարունակեն ճնշման մեթոդները. «Հակառակորդին հոգնեցնեն, մինչեւ նահանջի»:

Բաղրամյան պողոտայից դուրս գալու եւ Ազատության հրապարակում բողոքի ցույցը շարունակելու ոստիկանության առաջարկի մասին էլ նա ասաց. «Եթե հայտնի վայրագությունից առաջ լիներ այս հայտարարությունը, միգուցե արժեր մտածել, քննարկել, բայց այսօր, եթե այստեղ ենք ու հակառակորդը չի կարողանում քաղաքացիներին այստեղից, իրենց լեզվով ասած,  մաքրել, սա նվաճում է, ուրեմն պետք է պահպանենք այս նվաճումը»:

Նա ասաց՝ առաջին օրից օժանդակում են թե քաղաքացիական նախաձեռնությանը, թե՝ ժողովրդին. «Ժողովրդին երբեք անտեր չպետք է թողնենք, կարծում եմ՝ ժամը վեցի հավաքին, երբ ժողովրդի մեծամասնությունն ասի՝ ոչ, նախաձեռնության անդամները պետք է ենթարկվեն ժողովրդին: Եթե սայթաքեն, լուծում կա, փակուղում չենք: Եկել ենք մի քանի հովանոցներով  ցուցադրաբար նստացույցին միանալ»:

Հարցին, թե ոստիկանությունը հայտարարել է, որ ուժ կկիրառեն, եթե ցուցարարները չհեռանան այստեղից, նա ասաց՝ ոստիկանությանը պետք չէ լսել. «Ոստիկանությանը պետք է արհամարհել: Պետք է պայքարել, ճնշել, ստիպել»;

Թե ինչու նա բավարար չի համարում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը որպես ցուցարարների պահանջի արձագանք, նա ասաց. «Սերժ Սարգսյանն ասում է, դուք չեք վճարելու, Հայաստանի քաղաքացին է վճարելու, կառավարությունն է վճարելու: Ծիծաղելի է, այս մարդիկ կտրված են իրականությունից: Անհեթեթություն է, նույնիսկ քննարկել չի կարելի: Ցուցարարները պետք է շարունակեն պայքարը, մինչեւ իրենց բարձրացրած երեք պահանջները չբավարարվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Սերժ Սարգսյանն իրեն ինքնավստահ է զգում միայն այն ժամանակ, երբ շրջապատված է լինում ինքնուրույնությունից զուրկ ֆիգուրներով ու գեղամյանատիպ հաճախորդներով։ Քաղաքական հարաբերությունների հաճախորդացումը և առևտրականացումը միակ տարբերակն է, որի օգնությամբ Սարգսյանը փորձում է կառուցել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ, ինչը նախաձեռնող նախագահի «իդեա–ֆիքսն» է։

    Ինչ վերաբերում է Սերժի հաճախորդներին, ապա նրանց այսօրվա պահվածքը հասկանալի է։ Նրանք այլևս Սերժի սեփականությունն են դարձել և պետք է անեն այն, ինչ կասի սեփականատերը։ Ուրիշ ճար չունեն։

    Եթե ուշադրություն եք դարձրել՝ Սերժ Սարգսյանին անվերապահորեն աջակցում են բոլոր նրանք, ովքեր ծայրահեղ մարգինալներ են և այլ տարբերակ, քան շուրաբալագանովյան ոճով սեփական գոյությունը քաղաքական դաշտում քարշ տալը չունեն։ Եվ հակառակը՝ բոլոր նրանք, ովքեր նույնիսկ փոքր չափի ինքնուրույնություն և արժանապատվություն ունեն՝ Սերժ Սարգսյանին սատարելու հարցը ուղարկում են «Սուրոյենց կտուր»։

    Խոսքս, անշուշտ, չի վերաբերում ՀՀԿ–ին։ Հանրապետականները Սարգսյանին սատարում են, այսպես ասած, «ի պաշտոնե»։ Սեփական «ես»–ն ունեցող որևէ այլ ուժ մտադիր չէ պաշտպանել նրան։ Ոչ մեկը չի ուզում արժանանալ ՕԵԿ–ի ճակատագրին։ Բոլորն էլ հասկանում են, որ Սարգսյանից պետք է հեռու մնալ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930