Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցեր են սկսվել Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում

Հունիս 28,2015 13:55

Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղը, որի բնակիչները դեռ մայիս ամսին՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին խոսակցություններ պտտվելու ժամանակ  էին  ստորագրահավաք  կազմակերպել  ու նամակ հղել երկրի իշխանություններին՝ պահանջելով զերծ մնալ անօրինական որոշումներից ու ժողովրդին ալան-թալանի ենթարկելու մտքից, այսօր արդեն գյուղովի ոտքի են կանգնել:

Նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում գյուղի կենտրոնում՝ եկեղեցու դիմաց: Բնակիչներին հատկապես վրդովվեցրել է Սերժ Սարգսյանի հայտարարությանն առ այն, որ  Հայաստանի բնակիչները չեն վճարի 6,93 դրամը, այլ կառավարությունը իր վրա է վերցնում ծախսերը: «Հարց Ս. Սարգսյանին՝ էդ ի՞նչ միջոցներով է  կառավարությունը բեռը իր վրա վերցնում, պապական պահուստների՞ց է վճարելու:  Էլի բեռը մնում է հասարակ ժողովրդի` հարկատուներիս վզին: Հրավիրվում է միջազգային աուդիտ, որը կտևի 4-5 ամիս, կպարզվի, որ սակագնի ավելացումը հիմնավոր է, իսկ այդ ժամանակ, հաշվի առնելով տարվա եղանակը, այսքան ժողովուրդ փողոց դուրս չի գա: Ահա շախմատիստի պարզ հաշվարկը»,- վրդովվում են սառնաղբյուրցիները:

Նրանք նշում են, որ ոչ մի իշխանություն չի կարող իրենց հարկադրել ո՛չարտագաղթելու, ո՛չ էլ ուրիշի թալանածի դիմաց  վճարելու: Ըստ նրանց, եթե որոշումը չկասեցվի, իրենք Բիբինների պեսների հետ կխոսեն բիբինի լեզվով. կսպառեն էլեկտրաէներգիան ու չեն վճարի: Չնայած որ, ըստ սառնաղբյուրցիների, իրենք միանում են մայրաքաղաքում, Գյումրիում  ու Հայաստանի այլ տեղանքներում պայքարող, նստացույց անցկացնող  լուսավոր հայերին՝ հասնելով խնդրի վերջնական լուծմանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930