«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ հայտնեց «Առավոտին», որ փակել են Ապարանի ենթաշրջանի Հարթավան գյուղից դեպի Երեւան եկող ճանապարհը:
Ավելի ուշ հայտնի դարձով, որ Երեւան-Ապարան ճանապարհը փակածները պահանջում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Ոստիկանությունը բանակցում էր ցուցարարների հետ՝ փորձելով բացել ճանապարհը։