Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ. Բաղրամյան պողոտայի իրական տերը պայքարող երիտասարդությունն է

Հունիս 28,2015 12:32

ՀՀ Նախագահի պաշտոնը բռնությամբ զբաղեցնող Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է:

Այդ պատճառով նա փորձում է մոլորեցնել երիտասարդներին թղթախաղում կիրառվող հոգեբանական հնարքների միջոցով:

Սերժ Սարգսյանը նաև հերթական անգամ ապացուցում է, որ պատրաստ է հանուն իր աթոռի հարցականի տակ դնել նույնիսկ երկրի անվտանգությունը և սակագնի բարձրացման հետևանքով առաջացող բացը լրացնել դրա հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Դավաճանության աստիճանի այս վնասարարությունը նա կատարում է ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում առաջացած աղետալի վիճակի համար քաղաքական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Այս ամենը հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ևս մեկ անգամ ողջունում է մեր պայքարող երիտասարդությանը և կոչ է անում չնահանջել ուժասպառ լինող հակառակորդի սպառնալիքներից, իսկ դրանք իրականացնելու փորձերի դեպքում չգնալ բախման և մարտավարական խուսանավումներով վերջնականապես հյուծել ռեժիմին ու իր կամքը պարտադրել նրան:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ
    «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու իշխանական ծրագրերի մասին բազմիցս ենք խոսել։ Ու չենք դադարելու խոսել, քանզի գտնում ենք, որ «հակաօլիգարխիկ» պայքարի անվան տակ պարզապես տնտեսական կյանքի գերմենաշնորհացում է տեղի ունենում, կամ ավելի պարզ ասած՝ տոտալ թալան։Եթե իշխանությունը տառապում է շատակերությամբ և ագահությամբ, ապա դա կարող է բերել պետության վախճանի։
    Հայաստանի համար թիվ մեկ վտանգը մեր հանդեպ թշնամաբար տրամադրված Թուրքիան ու Ադրբեջանը չեն, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ, կիսափակ սահմանները չեն։ Ամենավտանգավորը Բաղրամյան 26–ի վարած ներքին ու արտաքին քաղաքականություն է։Հարկավոր է ամբողջ խորությամբ հասկանալ, որ գործ ունենք զինված և ուժային լծակների տիրապետող բանդայի հետ, որի դեմ պայքարի մեթոդոլոգիան պետք է որոշակիորեն վերանայվի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930