Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ոչ թալանին» շարժման ճնշումները դրական արդյունք տալիս են

Հունիս 28,2015 12:13

«Հաղթողներ եւ պարտվողներ պետք չէ փնտրել: «Ոչ թալանին» շարժումը վաղուց հաղթում է եւ ճնշումը, որը գործադրվեց իշխանության վրա`դրական արդյունք է տալիս: Իրենք վաղուց կայացած են իբրեւ քաղաքացիական շարժում, ժողովուրդն էլ իրենց վստահում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վերակազմյալ սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն` անդրադառնալով արդեն մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին:

Ակտիվիստները խոստացել են, որ երեկոյան, հանրային քննարկման ժամանակ, հետագա քայլերի առումով որոշում կկայացվի: Իշխանությունն էլ ընդառաջ է գնացել`ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով`ՀԷՑ-երում միջազգային աուդիտ անցկացնելու մասին: Աուդիտը կտեւի չորս ամիս:

Լյուդմիլա Սարգսյանը դժվարանում է հավաքված հանրությանն ու կազմակերպիչներին հորդորել հեռանալ`ժամանակ տալով իշխանությանը կամ շարունակել ակցիաները: Նա ակնհայտ է համարում, որ իշխանության զիջումն ամբողջական չէ ու դժվարանում է ոչ արդարացի որակել հանրության իմպերատիվ պահանջը:

«Տուրք մի տվեք տարբեր տրամադրություններին, առողջ դատողություններով առաջնորդվեք, ճիշտ հաշվարկեք ողջ դրականն ու բացասականը՝ նոր որոշում կայացրեք»,- երիտասարդ ակտիվիստներին դիմեց Լյուդմիլա Սարգսյանը: Պատգամավորն առճակատում չի ուզում, բայց նաեւ հանրության արդարացի պահանջի իրականացում է ուզում: «Իմաստուն որոշում պիտի կայացվի: Շարժումը ժողովրդինն է, պատասխանատվությունն էլ նրանց վրա է, որը շատ ծանր բեռ է»:

Պատգամավորն ամեն դեպքում ողջախոհության կոչ է անում իշխանություններին, քաղաքացիական ակտիվիստներին եւ քաղաքական ուժերին, հորդորում է որոշումներ կայացնելիս նկատի ունենալ ստեղծված ներքին լարված իրավիճակը, սահմաններում հնարավոր լարումները եւ միջազգային տարբեր խաղացողերի կողմից մեր երկրի նկատմամբ տարվող խաղերը: Նա հույս ունի, որ երիտասարդների ցանկացած որոշման դեպքում իշխանությունը զերծ կմնա ուժի կիրառումից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930