Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը՝ փայտով ցուցարարի մասին. «Ոստիկանությանը ցուցադրում էին, որ ի վիճակի են դիմադրելու»

Հունիս 28,2015 12:07

Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները Բաղրամյան պողոտայում լրագրողներին եւ բողոքի ակցիայի կազմակերպիչներին ցուցադրեցին տեսանյութ, որում երեւում է աղբամաններից պատրաստված բարիկադների վրա կանգնած մի քաղաքացի, ձեռքին երկար փայտ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը) Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում պարզաբանեց, որ այդ փայտը եղել է պաստառներից մեկինը եւ պոկվել է: Նա նաեւ ասաց, որ տեսանյութում երեւացող անձը այդ փայտի միջոցով աղբամանների արանքում գտնվող շշերն էր հանում:

Վալերի Օսիպյանն էլ հակադարձեց, թե չի երեւում, որ շիշ են հանում: «Ես տեսնում էի, որ իրենք բացահայտ կանգնած թափահարում էին: Ոստիկանությանը ցուցադրում էին, որ մենք ի վիճակի ենք դիմադրելու»:

Վիլեն Գաբրիելյանըը Օսիպյանի այս դիտարկմանը պատասխանեց, որ անձամբ է այդ փայտը վերցրել, կոտրել, դրել տոպրակի մեջ եւ տարել թափել, քանի որ նկատել է, որ դա գրավել է ոստիկանության ուշադրությունը: «Էն օրվա խոսակցությունն ա էլի, որ Դուք մեկնաբանում եք նենց ոնց, որ Ձեզ է պետք, մենք մեկնաբանում ենք նենց ոնց, որ մեզ է պետք»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, թե տեսանյութում երեւացող փայտը դեն նետելուց հետո, այլ փայտեր հանդիպե՞լ են, Օսիպյանը պատասխանեց, որ չեն հայտնաբերել. «Երեւի պահել են»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930