Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այս պահին շրջայց է կատարում Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն մեկ շաբաթ է` նստացույց է: Քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Նա հրահանգեց ապամոնտաժել «փակ տարածքները»: Դրանք գարդոնե թղթից տարածքներ էին, որտեղ հավաքվածները բժշկի սենյակ եւ համանման այլ «հաստատություններ» էին տեղակայել: Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացրեց տարածքի հիգիենային հետեւել`«մի տեղ նասկիներ եւ կոշիկներ են, կողքին էլ մարդ է քնած»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս էին ոստիկանները հաջողել այսքան հավաքվածների մեջ առանձնացնել մարդու, ով գրպանում ատրճանակ էր ունեցել: Երկու օր առաջ ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել մի մարդու, ում մոտ ատրճանակ էր հայտնաբերվել: Լրագրողի հարցում ենթատեքստ կար, որ ոստիկանների «ներդրած» մարդ է եղել նա: Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանները լավ են աշխատում: Ասաց նաեւ, որ տեսանյութ ունեն եւ խոստացավ լրատվամիջոցներին տրամադրել այն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ