Այսօր առավոտ վաղ Բաղրամյան պողոտայում, նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո, ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում, որպեսզի այսօր ժամը 18:00-ին, իրենց ասելով, խելամիտ որոշում կայացնեն:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախագահի որոշումն այն չէր, մեծ մասով, որը որ մենք ուզում էինք»: Բայց ըստ նրա՝ եթե փողոցային պայքարն ենք շարունակում, կարելի է տանել-տանել ու վերջում փակուղի մտնել, լրիվ այնպիսի գծի վրա, այնպիսի հանգամանքում, որ դրանից հետո շանս չունենք անցնելու:
«Իրավական տեսանկյունից եթե նայենք, ապա նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է»:
Վաղինակ Շուշանյանի խոսքով՝ այս մարդիկ ցանկացած պահ կարող են հավաքվել եւ փակել Բաղրամյան փողոցը, բայց կարեւորը որ իրենց քայլերը խելամիտ լինեն: «Սա պետք է ընդունել քայլ իրենց կողմից, որովհետեւ այլ տարբերակով քայլ չեն կարող կատարել: Վերցնել ու ասել՝ չէ, իրենց համար խայտառակություն կլինի, որովհետեւ մի 10 օր առաջ ասեցին՝ հա, թանկացնում ենք: Սա կարող է լինել 150 դրամի ակցիայի նման՝ կասեցնել, աուդիտ անցկացնել, որը անցկացվում է 2 տարի»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ աուդիտի ընթացքում կփակեն այն «ծակուծուկերը», իրենց սխալները եւ վերջում կհայտարարեն, որ այո, ժողովուրդ ջան դուք իրավացի էիք, սակագինը չի բարձրանում:
Վաղինակ Շուշանյանը նաեւ ասաց, որ սա հաղթանակ չի համարում, եթե սկսվել է պատերազմ, ապա սա ճակատամարտերից մեկն է, որ հաղթել ենք. «Գոնե այդ ժամանակ՝ ճակատամարտից հետո, մարդիկ հետ են քաշվում, հանգստանում, բայց այսքան ժողովրդին չենք կարողանում հատ-հատ բացատրել, որ ոչ թե պետք է կանգնել ու գոռալ՝ առաջ-առաջ, եւ բարիկադները հրելով հասնենք Բաղրամյան 26, այլ պետք է հանգիստ, թարմ ուղեղով մտածել: Ցանկացած օր կարելի է այստեղ հավաքվել՝ արդեն սովորական բան է դարձել Բաղրամյանը փակել»:
Նաեւ նշեց, որ իրենք կլինեն աուդիտորական խմբի կազմում ու կհանրայնացնեն բացահայտումները:
Հավելեց, որ անկախ իր սեփական կարծիքից՝ կանգնած է ժողովրդի կողքին եւ մեծամասնությունը ինչ որոշի՝ նա հետներն է, բայց եւ եթե մեծամասնությունը գնա տուն՝ նա եւս գնալու է:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Վաղինակ ջան, Ձեր ամենակարևոր պահնջներից մեկը նույնպես անտեսվել է: Նախագահն այդ դեպքում իրավասու էր և պետք է անպայման հանձնարարեր դատախազությանն ու ոստիկանությանը ցուցարարների նկատմամբ բռնություններ և ապօրինություններ կատարած ոստիկաններին, ,,քաղաքացիներին”(քաղաքացիական հագուստներով ծպտված գործակալներին, որոնք առավել դաժանորեն էին գործում) և նրանց հրամաններ տվողներին պատասխանատվության կանչելու մասին: Սա հետագա պայքարի համար շատ կարևոր նշանակություն ունեցող և արդարացի պահանջ էր, որն այնպայման պիտի բավարարվեր:
Ընդհանուր առմամբ, համաձայն եմ Վաղինակ Շուշանյանի կողմից արտահայտված կարծիքին, սակայն, կա մի դիտարկում.
Չի կարելի հույս ունենալ, որ միշտ հնարավոր է Բաղրամյան փողոցում հավաքել այսպիսի բազմություն: Մարդիկ հավաքվում են գաղափարի ու վստահության համար: Միգուցե, ոմանց համար այդ 7 դրամը կենսահարց է, բայց և, շատերի համար թասիբի, էշի կարգավիճակում չգտվելու հարց: Ժողովրդական այդպիսի զանգված հավաքվեց վստահության, անկաշառության և անզիջողականության շուրջ: Խնդրում եմ պահպանեք ժողովրդի հավատը Ձեր հանդեպ և Ձեր իսկ քայլերով ու որոշումներով չկոտրեք ժողովրդի մեջքը, ինչը որ, ավաղ, արեցին մեր շատ բազմափորձ քաղաքական գործիչներ: Մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց ցանկանում եմ մեջբերումներ անել մեր իսկ օրենքներից…
1. <> ՀՀ ՕՐԵՆՔ
Հոդված 75. Իրավական ակտը չեղյալ ճանաչելը
Մաս 1. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե ընդունված իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդիրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:
2. ՀԱՆՐԱՅԻՆ ԾՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ
Հոդված 7. Հանձնաժողովի կազմը
Մաս 2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ:
3. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 56. Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում
Վերը նշված իրավական ակտերի համապատասխան դրույթների վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ Նախագահը, հաշվի առնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման կապակցությամբ ժողովրդի հայտնած անվստահությունը և օրինականության վերաբերյալ կասկածները, կարող է արձակել կարգադրություն (հանդիսանալով ինքնիշխան ժողովրդավարական պերության գլուխ), հանձնաժողովին վերանայելու և չեղյալ ճանաչելու իր իսկ կայացրած որոշումը, քանի դեռ ընդունված իրավական ակտը դեռևս չի կիրառվել:
Այնպես, որ հարկ է պայքարել այդ արդյունքին հասնելու համար:
Вахинак джан! Самое главное: не дайте 5-й колоне(они сейчас на Баграмяне) украсть Вашу инициативу! Будьте бдительны, сотрудничайте с властью,и с ребятами “Я против”! Народ любит и доверяет этим двум организациям! Не подпускайте даже близко всяким проплаченным грантоедам,у них одна задача—побольше крови и хаоса! Им плевать на нашу Родину(такие не имеют родины)! Их очень много! А эти,якобы “оппозиция” старается с вашей помощью хоть чуточку поднять свой подмоченный рейтинг(ниже плинтуса).,они тоже целыми днями не вылезают из разных посольств! Конечно , Президент виноват, что в нашей маленькой стране так много иностранных агентов(их тысячи),и его самая первая задача–выдворять всех , пока последний подросток не совершил самоубийство,или последний молодой человек не выбросился с моста!……………… Г. Абрамян,проследите,пожалуйста, чтоб мой коммент напечатали! Спасибо!