Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, եթե այդ մի պահանջն ունեն երեխեքը Սերժ Սարգսյանից՝ ես ասելու բան չունեմ». Արամ Սարգսյան

Հունիս 28,2015 01:02

Երբեմն լուրեր են տարածվում, այս կամ այն օլիգարխի անուններ են հնչեցվում, որոնք պատրաստակամ են ՀԷՑ-ը գնելու եւ էլեկտրաէներգիայի սակագինը չփոխելու:

Aravot.am-ը Բաղրամյան պողոտա եկած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս տարբերակն ինչքանո՞վ է ընդունելի: Նա պատասխանեց. «Ռուսական իշխանությունները հավանաբար իրենց բիբիններից փորձել են ճշտել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Այդ բիբինները ի՞նչ պետք է ներկայացնեն, պիտի ասեն, որ հայերը գող-ավազակ ժողովուրդ են, որ իշխանություններն ամեն օր կաշառք են ուտում՝ վարչապետից սկսած: Դա հեռու էլ չի, կհավատան, որովհետեւ գիտեն, թե ինչպես են վարչապետ կամ նախագահ դառնում այս երկրում: Հետեւաբար Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ի համար սա առանձնապես արժեք չունեցող բան է, 2-3 տոկոս գումար բերող բան, կարող են մտածել, որ ավելի լավ է հրաժարվենք: Բայց եթե հրաժարվեն, բա ոնց անենք, որ հանկարծ ամերիկացիները կամ ֆրանսիացիները, եվրոպացիները չառնեն, այդ դեպքում կան ՌԴ-ում օլիգարխներ, որոնք ռուսական փողերով միլիարդատերեր են դարձել, իրենց վերահսկողության տակ են, կանչում են, ասում են՝ պիտի առնես: Այս մտածելակերպը կա: Ի վերջո, այստեղից վերցնել եւ ինչ-որ հայ օլիգարխի տալը ՌԴ-ում, սեփականատերը չի փոխվում, դա էլի Ռուսաստանինն է»:

Ըստ Արամ Սարգսյանի, այն, որ «Ոչ թալանին» շարժումը չունի լիդերներ, դա ունի բազմաթիվ առավելություններ, բայց ունի նաեւ բազմաթիվ թերություններ. «Հանրահավաքը որոշակի գործընթաց է. որը պիտի կազմակերպվի, այն նաեւ իր կուլտուրան ու մշակույթն ունի: Ինձ համար հանրահավաքը նաեւ արվեստ է: Այստեղ շատ խելացի տղաներ են, բայց իրենք իրենց տեսակետը տեղ հասցնելու խնդիր ունեն: Սա քաղաքական բովանդակություն պիտի ստանա, որ փոփոխություն բերի: Հակառակ դեպքում իշխանություններն էլ ունեն այնտեղ երիտասարդներ, որ ասում են՝ մեր ընտրած նախագահ Սերժ Սարգսյանից մենք մի պահանջ ունենք՝ էլեկտրաէներգիայի սակագինը թող իջեցնի: Դե եթե այդ մի պահանջն ունեն երեխեքը, այդտեղ ես ասելու բան չունեմ: Բայց ես գիտեմ, որ այդ տղաներն ուրիշ առաջարկություններ էլ ունեն: Իրենք կարող են այդ առաջարկությունները ձեւավորել, հանրահավաքի ժամանակ լսեցնել, եւ գործը առաջ կընթանա»:

Արամ Սարգսյանի խոսքերով, ցավոք, հանրահավաքին մասնակցում է միայն մայրաքաղաքը. «Նայում եմ հանրահավաքին, այստեղ ամբողջությամբ Երեւանն է, շատ սիրուն է: Բայց ես գյուղի տղա եմ, շատ լավ կլիներ, որ այստեղ նաեւ գյուղի տղաներ լինեին՝ իրենց կարմիր թշերով, իրենց համառությամբ, կրթությամբ: Գյուղն էլ պիտի գա Երեւան»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է արդեն ավանդական միջոցներով ցրել հանրահավաքը՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եթե որեւէ գործողություն անում ես իշխանության դեմ, դու պիտի քեզ դնես իշխանության տեղը: Ասենք, ես լինեի Սերժ Սարգսյանի տեղը ինչ որոշում պիտի ընդունեի: Հիմա այս մարդիկ ասում են՝ շուտ արեք, ջրեք մեզ, որ վաղը նորից գանք: Արդեն Բաղրամյան փողոցը գրաված է, ջրելուց վախեցող չկա, ոստիկանությունն էլ չի կարող անընդհատ ջրել ու ձերբակալել: Հետեւաբար, միջանկյալ լուծում է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Ես ոչ մի որոշակի բան չհասկացա այս խոսքերից: Մարդ եթե ասելու բան չունի, պարտավոր չէ կարծիք հայտնել: Եվ ո՞վ ասաց թե մարդիկ բոլոր հարցերի համար լուծում – առաջարկներ ունեն: Եթե խոսում ենք, որոշակի բան ասենք: Գյուղի տղան գա Երևան, ո՞վ կառնի և մյուս խոսքերը:

  2. karen says:

    Այսինքն ոնց ասելու բան չունես? Դե իհարկե ասելու բան չես ունենա, քանի որ մտքինդ ուրիշ բան է-ասենք մայդան, 88-ի փետրվար-բան, որ քո և շրջապատիդ ձեռքը նորից իշխանություն ընկնի???????????մի անգամ եղաք իշխանության, տեսանք, հերիք է…….մի 2 անգամ էլ ընդդիմություն եղաք, 200 հազար մարդ հավաքեցիք և ոչինչ էլ չարեցիք, մեկը գնաց տուն թեյ խմելու և ետ րեկավ, մեկ ուրիշն էլ …..հիմա հույսներդ այս ջահելների վրա եք դրել հա?????????/

  3. Delea Organizacion says:

    Ըստ Արամի «Այդ բիբինները ի՞նչ պետք է ներկայացնեն, պիտի ասեն, որ հայերը գող-ավազակ ժողովուրդ են, որ իշխանություններն ամեն օր կաշառք են ուտում՝ վարչապետից սկսած»:
    Երեւի մոռացվել է որ նման մեկը «գող-ավազակ» նաեւ եղել է իրենց տանը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930