Գյումրիում հոսանքի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ցուցապաստառները գրեթե ամեն օր փոխվում են:
Գյումրեցի երիտասարդները հումորով, սուր ու ազդեցիկ մտքեր են շարադրում՝ ցուցադրելով իրենց ողջ ստեղծագործական հնարավորությունները: Երբեմն այս ամենին օգնության է հասնում Գյումրու բարբառը, օրինակ՝ «Կդորըմ մարդ եղեք» ցուցապաստառը ամենասիրվածներից է:
Այսօրվա բողոքի ակցիայի ցուցապաստառներից մեկը գրված էր Մհեր Մկրտչյանի անունից. «Սիրանուշը ընձի կվառեր, դուք էլ ժողովրդին», ցուցապաստառում վկայակոչվում է նաեւ «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:
Կարդացեք նաև
Ցուցապաստառներից մեկն էլ արվեստասեր գյումրեցու մտահոգությունն է. «Լույսն օր թանգընա, ես էլեկրոգիթառ չեմ կըռնա նվագեմ, այ բիբիններ»:
Մեկ այլ ցուցապաստառում էլ երիտասարդները հիշեցնում են, որ իրենք մութ տարիների լուսավոր սերունդն են, որի հետ խաղեր տալ չարժե:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ