Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ցուցարարներին միացան ճանաչված դերասանները, Մարտունիի ու Արմավիրի բնակիչները (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 28,2015 00:20

Այսօր ժամը 18.00-ին գյումրեցի ցուցարարների Թատերական հրապարակ ոտք դնելն ու հորդառատ անձրեւ, ուժեղ կարկուտ տեղալը մեկ եղավ: Ցուցարարները, որոնց գերակշիռ մասը քաղաքի մտավորականությունն էր. այսօր հրավիրվել էին Թատերական հրապարակ հանրային քննարկման, երկար ժամանակ ստիպված եղան պատսպարվել թատրոնի մուտքի մոտ, մինչեւ որ գոնե կարկուտը կդադարեր:

PrevPhoto
NextPhoto

Այդ ընթացքում նրանք զրուցում էին՝ կատակելով, թե 5 օր շարունակ տեղացող հորդառատ անձրեւները վարչապետի պատվին են: «Բա ասում էիր հոսանքի թանկացման պատճառներից մեկը սակավաջուր լինելն է, դե հիմա էլ ասա սակավաջուր է, եղանակն էլ մեզ միացել», -կատակում էին նրանք: Երիտասարդները, տեսնելով, որ փոքր ինչ մեղմեց անձրեւը, իջան թատրոնի բակ, սկսելով շուրջպար բռնել, քոչարի պարել:

Նշենք, որ այսօր գյումրեցիներին էին միացել նաեւ Մարտունիի ու Արմավիրի մի քանի բնակիչներ: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ եկել են պայքարելու, որ երկիրը լինի արդար, ժողովրդավար, մատչելի բնակչության համար: Ըստ նրա, իշխանություններն այնպես են անում, որ մարդիկ արտագաղթեն երկրից, սակայն իրենք են երկրի տերը ու չեն արտագաղթելու:

Մարտունիից եկած կանանցից մեկն էլ ասաց, որ իր տպավորությամբ իշխանությունների պահվածքը փափուկ է, ինչ-որ զիջումների են գնում, նույնիսկ Պերմյակովի գործը հանձնեցին հայկական կողմին:

 

Այսօր Գյումրի էր եկել նկարահանող մի խումբ Ուկրաինայից, վերջիններս հարցազրույցներ վերցրեցին մարտունեցիներից:

Թատերական հրապարակ էին եկել նաեւ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու ճանաչված դերասանները: Նրան անչափ մտահոգ էին էլեկտրաէներգիայի թանկացման հարցով: Թատրոնում էին նաեւ քաղաքի փաստաբանները, իրավապաշտպանները, ազգագրագետները, քահանաները, հոգեբանները, դասախոսները, դպրոցի ուսուցիչները, մայրաքաղաքից Թատերական հրապարակ եկավ նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրանցից շատերը ելույթ ունեցան՝ խստորեն քննադատելով կառավարության՝ ժողովրդի դեմ ուղղված որոշումները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930