Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի լյարդով ֆրանսիական աղցան

Հունիս 28,2015 12:30

Այս աղցանի մեջ գլխավոր դերակատարը հավի լյարդն է, թեեւ երկրորդական դերերում բազմաթիվ բաղադրիչներ կան: Այդ բաղադրիչները պետք է ընտրվեն այնպես, որ նրանց մեջ լինեն ե՛ւ քաղցր, ե՛ւ թթու, ե՛ւ խրթխրթան, ե՛ւ փափուկ, ե՛ւ սառը, ե՛ւ տաք մթերքներ:

Անհրաժեշտ մթերքները

Հավի լյարդ- 1 կգ
Հազարաթերթիկի տերեւներ- 1 կապ
Ռուկոլա- մի քանի տերեւ (եթե ռուկոլայի սիրահար եք, կարող եք հազարաթերթիկն ամբողջությամբ փոխարինել ռուկոլայով, եթե՝ ոչ, ապա կարող եք ընդհանրապես աղցանի մեջ չգցել այդ կանաչուց)
Թարմ սունկ- 0,5 կգ
Չերրի տեսակի լոլիկ- 0,5 կգ
Ելակ- 0,5 կգ
Ընկույզ- 10-15 հատիկ
Ձիթապտղի յուղ- 0,5 բաժակ
Բալզամիկ քացախ- 3 ճաշի գդալ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ
Կարագ- 50 գրամ

Պատրաստման եղանակը

Ինչպես վերը նշեցի, այս սալաթում պետք է լինեն մի քանի տեսակի բաղադրիչներ: Տվյալ դեպքում տաք լինում են տապակած հավի լյարդն ու տապակած սունկը, սառը՝ հազարաթերթիկները (կամ ռուկոլան) եւ լոլիկը, քաղցրը՝ ելակը, թթուն՝ բալզամիկ քացախը, խրթխրթանը՝ ընկույզը, փափուկը՝ մյուս բոլոր մթերքները:

Կարելի է ելակի փոխարեն վերցնել այլ միրգ, օրինակ՝ թուրինջ, նարինջ, խնձոր (որը կարելի է նույնիսկ կտրատել եւ արագ տապակել) կամ խաղող, կարելի է բալզամիկ քացախի փոխարեն պատրաստել բալով թթու թանձրուկ՝ եփել 0,5 կգ սառեցրած կամ թարմ բալը 0,5 բաժակ կարմիր գինու մեջ՝ ավելացնելով մի ճաշի գդալ շաքարավազ եւ կես թեյի գդալ աղ, մի պճեղ սխտոր, սեւ պղպեղ: Ապա բլենդերով լավ հարել, անկացնել ցանցով եւ ստացված զանգվածը մի փոքր էլ եփել, մինչեւ լավ պնդանա ու դառնա դոշաբի մածուցիկության թանձրուկ:

Ընկույզի փոխարեն կարելի է վերցնել մայրու ընկույզ (кедровый орех, pine nut) կամ կաղին կամ արեւածաղիկի մաքրած սերմեր, ի վերջո՝ քունջութ, կամ ծայրահեղ դեպքում՝ չորահացի կտորներ:

havi-toq-1

Մի խոսքով՝ ստեղծագործելու եւ տարբեր բաներ փորձելու շատ լավ հնարավորություն է տալիս այս աղցանը:

Սունկն ու հավի լյարդը լավ լվացեք: Սունկը կտրատեք տաշեղներով: Լյարդը կարող եք չկտրատել: Թավայի մեջ 2-3 գդալ բուսական յուղ լցրեք, հենց տաքանա՝ լցրեք կտրատած սունկը, արագ տապակեք: Սունկը հանեք թավայի միջից եւ նույն թավայի մեջ լցրեք հավի լյարդը, տապակեք, աղն ու սեւ պղպեղը վերջում ավելացրեք: Վերջին պահին կարող եք նաեւ մի լիքը ճաշի գդալ կարագ դնել՝ համն ավելի լավացնելու համար:

Մնացած բաղադրիչները ջերմամշակման չեն ենթարկվում, պետք է միայն լվանալ եւ եթե կարիք կա՝ կտրատել:

Աղցանամանի մեջ լցրեք հազարաթերթիկի կամ ռուկոլայի տերեւները՝ խոշոր կտրատված վիճակում: Վրան լցրեք լյարդն ու սունկը՝ տաք վիճակում: Ընկույզը, չերրի լոլիկը (ի դեպ, եթե ելակի փոխարեն այլ, ավելի թթվաշ միրգ եք վերցնելու, ապա լոլիկը կարող եք չավելացնել) եւ ելակը լցրեք աղցանի վրա:

havi-toq-2
Բալզամիկ քացախը եւ ձիթապտղի յուղը լավ խառնեք իրար հետ, եւ ցողեք այդ զանգվածով աղցանը: Այս աղցանին շատ սազում է նաեւ թեթեւակի կծվությունը, որը կարող եք ստանալ սեւ կամ կարմիր աղացած պղպեղով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

27.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930