«Սասուն» ջոկատի նախկին հրամանատար Սասուն Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասաց, որ իշխանությունները, կառավարությունը երբեւիցե նման կարգի հարցերին լուծում չեն տվել. «Լրիվ ձեւական են: Իրենք հիմնականում գնացել են ուժայինի վրա: Հարցերը լուծում են ուժայինով: Երկրում կա պրոբլեմ, որին պետք է լուծում տրվի, իսկ իրենք բան չեն անում»:
Սասուն Միքայելյանի խոսքերով՝ ամբողջ հանրապետությունը ելել է ոտքի, թող կանգնի ասի՝ անում ենք կամ չենք անում. «Թե չէ ստեղից վերցնում՝ ընդեղ են տալիս: Դա հարցի լուծում չի: Էսի մթոմ կառավարությունը քայլ արեց: Մնում է այլ քայլ արվի (նկատի ունի ակցիայի նախաձեռնողներին- Ն.Բ.)»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ