«Սա ոչ միայն Երեւանի խնդիրն է, այլ բոլորիս խնդիրն է `սկսած սահմանի ամենահեռավոր գյուղից»,- այսպես ակտիվիստները կոչ արեցին մարզերի բնակիչներին միանալ իրենց պայքարին:
Ակտիվիստները հստակ որեւէ պատասխան չտվեցին Բաղրամյան 26-ի առաջարկին: Նրանք հայտարարեցին, որ այս գիշերվա ընթացքում խմբերի պետք է բաժանվեն եւ քննարկեն հետագա գործողությունների պլանը, թե ինչ ճանապարհով են շարժվելու:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ արեցին ոստիկանությանը, որ գիշերվա ընթացքում ոչ մի խոչընդոտ չստեղծեն, քանի որ իրենց հավաքը կրում է խաղաղ բնույթ եւ մինչեւ վերջ այդպես է լինելու:
Ավելի ուշ «Ոչ թալանին» շարժման անդամները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում խոստացան վաղը երեկոյան հայտնել իրենց որոշումը՝ զգուշացնելով, որ եթե ուրիշ քայլերի դիմեն, բիրտ մեթոդների, ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ոստիկանության վրա: Վալեի Օսիպյանն ասաց, որ բոլոր օրինական հիմքերը ունեն ցույցը ցրելու, բայց չեն ուզում. «Բաղրամյան պողոտան բացելը մի քանի րոպեի գործ է, կոչ եմ անում օրինական դաշտ մտնել»,- ասաց Օսիպյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էդ «ակծիվիստներն» արդեն բոլորովին ուրիշ նպատակներ,ավելի ճիշտ, ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ունեն: