ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիան համարում է հաղթանակ, քանի որ եթե այս պայքարը չլիներ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը չէր լինի թե ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ եւ թե հոսանքի ավել 7 դրամները պետբյուջեի հաշվին վճարելը:
Aravot.am-ի հարցին՝ որքանո՞վ է ճիշտ պետբյուջեի հաշվին վճարել այդ գումարները, քանի որ այդ բյուջեն եւս ձեւավորվում է ՀՀ քաղաքացիների հարկերից և, ըստ էության, սա կրկին քաղաքացիների գրպան մտնել է, պարոն Պողոսյանն ասաց, որ եթե կառավարությունը գումարներ է հայթայթելու այդ 7 դրամները վճարելու համար եւ այդ ընթացքում աուդիտ է անցկացվելու ու գողացված գումարները վերադարձվելու են, ապա դա քաղաքացիների գրպան մտնել չէ:
Մեր այն հարցին, թե պատգամավորը վստա՞հ է, որ աուդիտի արդյունքում գողացված գումարներ հետ կբերվեն, վերջինս ասաց, թե հույս ունի, որ կվերադարձվեն այդ գողացված գումարները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ