Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան ժողովրդական նախաձեռնության» մտավորականների խորհրդի հայտարարությունը

Հունիս 27,2015 21:27

Հուլիսի 23-26-ը «Հայաստան ժողովրդական նախաձեռնության» մտավորականների խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպած մտավորականների եւ քաղաքական գործիչների հանդիպումների շարքը

Քննարկելով երկրում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակետը,

Վերլուծելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը,

Փաստելով Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ-իշխանություններ հարաբերությունների վիճակը,

Ելնելով «իշխանությունը պատկանում է ժողովրդին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դրույթից,

Գիտակցելով, որ շահերի, քաղաքակրթությունների աշխարհագրական խաչմերուկում գտնվող Հայաստանին անհրաժեշտ է բացառել օտար ախտածին ազդեցությունների խեղող

Հավաստելով նվիրումն Ազգային նպատակներին, անկախ պետականությանը, հայրենիքի ամբողջացմանը,

Կարեւորելով աշխարհասփյուռ հայերի միասնականության ապահովման անհրաժեշտությունը,

Ընդունելով սեփական պատասխանատվությունը ստեղծված վիճակի հաղթահարման եւ ապագայի նկատմամբ,

Ողջունում է պայքարի ելած իր երկրին տեր երիտասարդության նախաձեռնությունը, կողմնակի ազդեցություններից զերծ մնալու նրանց ներքին մղումը, նախաձեռնության ապակուսակցականությունը, պետականաշինության հզորացմանը ուղղված աննախադեպ զգացումի պոռթկումը եւ հորդումը:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել

– ժողովուրդ-իշխանություններ ստեղծված հարաբերությունների կարգավորումը՝ բացառելով հարցերի ուժային լուծումները,

– ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հանգուցալուծումը՝ պատասխանատու ուժերի, կառույցների, հասարակական շերտերի ամբողջական մասնակցությամբ:

– առկա խնդիրները լուծելու ուղիները փնտրելու , գնահատելու, գործողությունները համադրելու նպատակով Մտավորականների կողմից հրավիրված հանդիպումների ձեւաչափը վերածել մշտական գործող Համակարգի:

ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՏԵՍԱԿԵՏ

Վերջին տասնամյակների ընթացքում հոսանքի ու գազի թանկացումների, բաշխիչ էլեկտրական ցանցերի եւ այլնի վաճառքի արդեն կոշտուկ ծեծող փաստարկումը ճշգրտությամբ կրկնվում է էլեկտրական հոսանքի սակագնի բարձրացմամբ համազգային կեղեքման հերթական ալիքը հիմնավորելու համար:

Անընդունելի է, որ սակագների չափի վերաբերյալ որոշումները, ինչը ՀՀ Սահմանադրությամբ բացառապես ՀՀ Ազգային Ժողովի իրավունքն է, կայացնում է ՀՀ Սահմանադրությամբ իրավասությամբ չօժտված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնախումբը: Նշված արատավոր գործընթացները մեզանում զարմանալի չեն, քանի որ շուրջ երկու տասնամյակ անսքող, սովորական առօրյա են դարձել հանրապետության կյանքում:

Վերը նշված կոռուպցիոն «համազգային» սխեմաները հասարակության մեջ ամեն դրականը ոչնչացնելու գնով ժողովրդի կեղեքման անաղմուկ եւ անդադար գործող համակարգերի են վերածվել: Անվիճելի է, որ հասարակության դեմ ուղղված հանցավոր թալանի գործառույթների կիրառումը ՀՀ-ից աղետալի արտագաղթը խթանող, հասարակության զարգացումը ամենուր ոչնչացնող ավազակաբարո երեւույթներ են եղել:

Համընդհանուր կոռուպցիայի ու լափատաշտային մտածողության հերթական ընթացքը այսօր բախվեց պատնեշի: Քաղաքացիական հասարակության ներկա ըմբոստացումը ՀՀ-ում ցույց է տալիս, որ ինչպես աշխարհով մեկ այնպես էլ Հայաստանում այդ հանցագործ սխեմաների եւ մտածողության ժամանակը մնացել է ետեւում: Անաղմուկ եւ աներեւույթ թալանի ջատագովներն ու իրականացնողները այսօր կանգնել են երիտասարդության եւ հասարակության լայն շերտերի քաղաքացիական անհնազանդության առաջ եւ չգիտեն ինչ անել: Հասկանում ենք, որ որոշ անձանց մեջ կա հույս էլեկտրական հոսանքի թանկացումից ստանալիքը ուրիշ համանման սխեմաներից ստանալ:

Համոզված ենք, որ այսուհետ ամեն անգամ համանման կոռուպցիոն գործընթացների դեմ կանգնելու է ավելի ու ավելի ահագնացող դիմադրություն: Թերևս, կգտնվեն մարդիկ ովքեր կգայթակղվեն քաղաքացիական ըմբոստացման կամքը կոտրելու պատրանքով, ու դեմ չեն լինի այդ նպատակով կիրառել իշխանության ընձեռած «օրինականացված բռնության» գործառույթները: Փաստենք, որ նշվածը առավել անցանկալի տեսլականն է որտեղ պարզորոշ երեւում է Հայրենիքի համար վտանգավոր սպառնալիք, քանի որ միջազգային իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ-ի վրա ազդեցություն ունենալու համար սկսվել է համաշխարհային ուժային կենտրոնների պայքար: Կողմերը, ըստ ամենայնի կօգտագործեն բախումնային իրավիճակը սեփական շահերը մեր հաշվին սպասարկելու համար: Այս զարգացումները ՀՀ-ը կարող են բերել անկանխատեսելի ծանր հետեւանքների:

Անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարող շարունակել ապրել հին հասարակական առօրյայով, սակայն ամեն ինչ պետք է անել նուրբ ձեւով, որպեսի ներհայաստանյան կյանքում կուտակված կնճիռները եւ հակասությունները երկիրը չբերեն արտաքին կառավարման վիճակի, ու ոչնչացնող ցնցումների:

«Հայաստան ժողովրդական նախաձեռնության» մտավորականների խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930