Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Դուք դեռ չգիտեք՝ ինչ է ուժ կիրառելը». (Տեսանյութ)

Հունիս 27,2015 21:04

Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ասաց. «Կարծում եմ, լավ լուծում է: Երկրորդ փուլն էլ, երբ որ Հայաստանը կվերցնի էլեկտրոցանցերը մի երկու ամսից՝ կավարտվի ամեն ինչ»:

Հետո լրագրողների հետ զրույցում նշեց. «Ամեն ինչ քայլերով է արվում… Մի քանի ամիս հետո՝ մենք ավելի մեծ հաջողություն կունենանք»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ պետք է ազատե՞ն փողոցը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Կարծում եմ, այսօր կուրախանան՝ նոր»:

«Սիվիլնեթի» թղթակիցը հետաքրքրվեց՝ ցուցարարները չեն պատրաստվում ազատել փողոցը, որովհետեւ նրանց պահանջն, այնուամենայնիվ, չեղարկելն է, ոչ թե կասեցումը՝ ինչպիսի՞ն են լինելու ձեր գործողությունները, ՀՀ ոստիկանապետը դարձյալ կրկնեց. «Պետության հետ չեն խոսում ժխտողականությամբ»: Հաստատեց, թե կսպասեն, մինչեւ հեռանան: Լրագրողը ճշտեց՝ ուժ չէ՞ք կիրառի: «Ինչ որ մազոխիստական, սադիստական բան կա»,- ժպտաց պրն Գասպարյանը: Ինչո՞ւ մազոխիստական, հունիսի 23-ին դուք եք ուժ կիրառել՝ նկատեց թղթակիցը եւ ոստիկանապետը հակադարձեց. «Դուք չգիտեք դեռ՝ ինչ է ուժ կիրառելը, հոգիներս, մենք այդ օրը ուժ չենք կիրառել: Մենք այդ օրն ուղղակի շատ թեթեւ ենք եղել»: Եվ դարձյալ ժպտաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. ՀՊՄ says:

    Ինչ է նշանակում, որ պաշտոնյան չի հասկանում իր գործառույթը: Իսկ հետաքրքիր է, Վլադիմիր Գասպարյանը գիտի՞ արդյոք, թե ինչ է նշանակում ժողովրդի կողմից ուժի կիրառումը:

  2. Գալուստ Եէնոքյան says:

    Հարգելի Աննա Իսրաելյան, կուզեի իմանալ ինչ պայման էի խախտել իմ մեկնաբանության մեջ, որ անտեսէլ էիք այն, «զրկելով ինձ ձայնից»…Որեվե անձնական վիրավորանք կարծեմ չկար…

  3. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Աննա, նախ իմ կարճ մեկնաբանության մեջ բազմաթիվ բառեր չկար, միակ «վիրավորանք» ը որ կար, կարծեմ մեկ անհատի համեմատել էի Բերիայի հետ, իսկ դա կարծիք է, եթե Դուք դեմ եք , խոստանում եմ էլ երբեք ձեր թերթում մեկնաբանություն չգրեմ: Պարոն Պապիկյանի աչքը լույս…

    • Հարգելի պրն Ենոքյան, ոչ թե մեկ նման բառ կար, այլ երեքը:
      Դուք եք որոշում՝ մեկնաբանություն գրել կամ ոչ: Միայն նշեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդեն ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ լրատվամիջոցն է պատասխանատու իր էջում մեկնաբանությունների համար: Եվ եթե անձը, որին Դուք վիրավորել էիք՝ որոշի դատի տալ, մեզ է պատասխանատվության կանչելու, ոչ թե Ձեզ:
      Բազմիցս հրապարակել ենք Ձեր մեկնաբանությունները, պատրաստ ենք դա անել նաեւ առաջիկայում, եթե հարգվեն մեր կայքում մեկնաբանություններ թողնելու կանոնները, որոնք, ի դեպ, սահմանված էին մինչեւ ՄԻԵԴ վճիռը:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Աննա Իսրաելյա, նախ կներեք որ շարունակում եմ բանավեճը, եվ կարծում եմ ուրիշներին էլ օգտակար կլինի հասկանալ ձեր թերթի հրապարակման կանոնները եվ սահմանները:
    ԻՄ կարծիքով այս հոդվածի վերնագիրը ինքը է պետկան հանցագործության կատարելու վարկած է պարունակում, հոդվածի «հերոսի» կողմից: Նա, ներքին գործերի նախարարը ,ահաբեկչական հատարարություն է անում խաղաղ ցույց անող անմեղ քաղաքացիների նկատմամբ: Արդյոք ձեր թերթը հանցագործությունը կանխելու վերաբերյալ կապնվել է երկրի գերագույն դատախազին:
    Ինքս իմ հերթին կապնվել եմ իմ շրջանը ներկայացնող ԱՄՆ ի կոնգրեսսմենին եվ սենատորին , ձեր թերթի այս հոդվածի անգլերեն թարգմանությամբ, նամակով, եվ իմ անհանգստությունն եմ արտահայտել այս օրերի Հայաստանի իրադարձությունների առթիվ: Այն փաստը որ Դուք իմ բառերում վիրավորական արտհայտություններ էք գտել, սակայն վիրավորանք չեք տեսել Հայաստանի հազարավոր խաղաղ քաղաքացիների նկատմամբ , պարոն Գասպարյանի կողմից արված հոխորտանքի մեջ, ինձ շատ զարմացնում, եվ մտորելու առիթ է տալիս: Իրականում այս հոդվածը ներկայացնում է ահաբեկչության սատարում է: Չեմ կարծում որ ամերիկացի հարկատուները նման քայլերը կխրախուսեն եվ ձեր թերթը ապագայում կֆինանսավորեն…

  5. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի ԱՆնա Իսրաելյան, որպես նախկին սովետական «քաղաքացի» ներողություն եմ խնդրում, թերեվս Դուք ճիշտ եք: Եթե ինքը, Քրիսոսն էլ այսօր «վերադառնա» Էջմիածին, առանց բավական գումարի, Հայաստանի դատարանները նրան էլ անպայման մեղավոր կճանաչեն, ուր մնաց ձեր թերթը: Կներեք…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930