Վերջին օրերին Երեւանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները ամեն օր 18:00-ի սահմաններում Ազատության հրապարակից իրազեկման երթ են անցկացնում:
Այսօր նույնպես պետք է տեղի ունենար իրազեկման երթ, սակայն մասնակիցների քիչ քանակության պատճառով այն չեղյալ համարվեց:
Կարդացեք նաև
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ զրույցում ոստիկաններն ասացին, որ երթն արտոնված չէ եւ խնդրեցին ցրվել կամ վերադառնալ Բաղրամյան պողոտա:
Քանի որ երթի մասնակիցները թիվը չէր անցնում մի քանի տասնյակից, կազմակերպիչները որոշեցին չեղյալ համարել այն եւ վերադարձան Բաղրամյանի պողոտա:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ