Բաղրամյան պողոտայում որքան բողոքի ակցիային մասնակից քաղաքացիների թիվն ավելանում է, ոստիկանական ուժերը կրկնապատկվում, եռապատկվում են: Այսօր կեսօրից հետո՝ ժամը 16-17-ի սահմաններում, Ազատության հրապարակի ողջ շրջակայքն արդեն ոստիկաններով էր շրջապատված: Ճիշտ է, Բաղրամյան պողոտայից նրանք հեռու էին կանգնում, բայց Օպերայի հրապարակում, Վերնիսաժում, հարակից սրճարաններում խմբերով սպասում էին: Ոստիկաններից ոմանք Վերնիսաժի նկարներով էին հիանում, ոմանք էլ ավտոմեքենաներում ննջում էին: Նրանց սթափեցնում էին տարածքում շրջող եւ նրանց պատրաստվածությանը հետեւող բարձրաստիճան ոստիկանները:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, մատնացույց անելով ոստիկանական խմբերը, հարցրեց՝ ոստիկանությունը հատուկ գործողությունների՞ է պատրաստվում, որ այսքան շատ ոստիկաններ են շրջափակել տարածքը: Պարոն Կարապետյանն ասաց, որ ոչ մի արտառոց բան չկա, եւ որ պաշտպանություն են իրականացնում: Երեւանի ոստիկանապետը իրավիճակը գնահատեց վերահսկելի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ