Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրցանի վնասները ստացած պապիկը մանրամասներ է ներկայացնում (Տեսանյութ)

Հունիս 27,2015 16:29

«ՀՀԿ-ից եմ դժգոհում, ումից պետք է դժգոհեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցի ժամանակ 86-ամյա մասնակից Շիրին Հունանյանն իր բողոքն այսպես ներկայացրեց: Նա պատմեց, թե զրուցել է ոստիկանների հետ, հարցրել, թե ում է պետք այսքան տեխնիկան: Ըստ նրա՝ դա Սերժ Սարգսյանինն է. «Եթե նա մաքուր, արդար մարդ լիներ, մի անգամ կբարեհաճեր գար, ասեր, ժողովուրդ ջան, մենք կանենք ձեր ցանկացածը: Չի գալիս, քանի որ ժողովրդի թշնամին է, գնաց Ռուսաստան, պայմանավորվեց, ռուսներն ասացին, հանգիստ եղիր»: Շիրին Հունանյանը նշեց, թե իրեն մարտի 1-ին էլ են բերման ենթարկել. «Ռոբերտ Մելքոնյանն ասում էր, թե բիձա, արի քեզ շմոն անեմ»:

84-ամյա Գեղամ Պետրոսյանն իր ոգևորությունը հայտնեց երիտասարդների հանդեպ ու նշեց, թե հարգում ու պաշտում է նրանց: Այնուհետև պատմեց հունիսի 23-ի լուսադեմին տեղի ունեցածից որոշ ուշագրավ դրվագներ. «Նստած էի, մեր Սասունը մեջտեղում էր, քանի անգամ պտտվեց ջրցան մեքենան ազատամարտիկ Սասունի վրա, ես բարձրացա, ասացի, ջահելներ ջան, հեռացեք, ցուրտ է կսառեք, կհիվանդանաք, հետո ոստիկանները սկսեցին վազել, ես դրանց միջով անցնում ու հայհոյում էի, թե ինչ եք անում: Գնացի, հասա Օպերա, տեսնեմ երկու հոգու թևերից քաղաքացիական հագուստով բռնել են, մեկը ջրի մեջ լող է տալիս, լրիվ թրջված, չէր կարողանում բարձրանալ, քացով տվեցին աժդահաներ էին, տարան: Հյուսիսային պողոտայի աջ ու ձախ կողմերից մեկն էլ չէր հասցրել փախչել, հենց Օպերայի տարածքից տարան: Ինձ ձեռք չտվեցին, զարմանալի էր, ես հայհոյում էի նրանց, կարծում էի՝ ինձ էլ կտանեին, ծերությունս երևի հարգեցին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930