Քիչ առաջ Բաղրամյան պողոտա անակնկալ այցելեցին նորապսակներ: Նրանք եկեղեցուց ուղիղ Բաղրամյան պողոտա էին եկել՝ ողջունելու ակցիայի մասնակիցներին: Ցուցարարները «Ոչ թալանին», «Մենք ենք մեր երկրի» տերը վանկարկումները միանգամից փոխարինեցին «գորկա-գորկա»-ով: Նորապսակներն առանց կաշկանդվելու համբուրվեցին ու մաղթեցին տարոսը չամուսնացածներին: Ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկն ասաց. «Ամբողջ կյանքում կհիշենք, որ Բաղրամյանում պսակվեցիք»:
Հարսն իր ձեռքի ծաղկեփունջը հենց Բաղրամյան պողոտայում նետեց չամուսնացած աղջիկներին, դա բաժին հասավ ակտիվիստներից մեկին:
Տեսանյութն ավելի ուշ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ