Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Պայքարն արդեն մտել է քաղաքական ասպարեզ» (Տեսանյութ)

Հունիս 27,2015 15:11

«Մի կողմից ուրախալի է այն, ինչ կատարվում է, բայց մյուս կողմից կարող ենք տխրել»,- հունիսի 27-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր խոսքն այսպես սկսեց փորձագետ Ալեքսանդր Ամարյանը:

Նա նշեց, որ այսօր առավոտյան իր ավտոմեքենային փակցրել են մի պիտակ, որի վրա գրված է «Ոչ թալանին» եւ պատկերված է լամպ, որի մեջ բռունցք է. «Սա լավ կլիներ, եթե մեջի բռունցքը չլիներ, որովհետեւ մենք լավ գիտենք, որ 2000 թվականից սկսած բոլոր գունավոր հեղափոխությունների ազդանշանն է: Այսօր սա նշանակում է, որ «Ոչ թալանին» շարժումը մտավ քաղաքական դաշտ: Հետեւանքներն արդեն ոչ հսկելի են»:

Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայի հենց այդ հատվածում է գտնվում Ավետարանական եկեղեցու գրասենյակը, եւ նա հենց դրանով է պայմանավորում, ցուցարարների Բաղրամյան պողոտայի այդ հատվածում բողոքի ակցիա կազմակերպելը:

«Պայքարն արդեն մտել է քաղաքական ասպարեզ: Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչքան գումար է ծախսվում ամեն ինչի վրա՝ տպելու, 100 մետրանոց դրոշի, դա իրավապահ մարմինների գործն է: Այդ ծախսերը որտեղի՞ց են գալիս, մեր երիտասարդությունն այնքան հարուստ չէ, որ այդքան փող ծախսի: Իրենք իրենց ուտելիք չեն առնում, ժողովուրդ կա, որ ուտելիք է բերում, հավաքատեղ են արել»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vladimir says:

    Նախագահի նստավայրն էլ է Բաղրամյան պողոտայում: Դրա համար են այնտեղ: Ամարյանը կուրսի չի: Ինքը միայն իրա երգն է երգում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930