Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու աղբահան ծառայությունը պայմանավորվեցին իրար չխանգարել

Հունիս 27,2015 14:50

Ամեն օր «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդ անդամները Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ հավաքում են իրենց զբաղեցրած տարածքում կուտակված աղբը, լցնում պոլիէթիլենե տոպրակները եւ կոկիկ դասավորում նախատեսված վայրերում մինչեւ մայրաքաղաքի աղբահան կազմակերպությունները դրանք կտանեն:

OLYMPUS DIGITAL CAMERA

Երեկվանից, սակայն, աղբը մնացել էր փողոցում ու արդեն շոգից սկսել «բուրել»: Ակցիայի մասնակիցներից ոմանք կասկածում էին, թե դա դիտավորություն է: Բայց այսօր ժամը 13:00-ի սահմաններում «Սանիտեկ» ընկերության մեքենաները երեւացին ու փողոցը մաքրեցին: Դրանից մի քանի րոպե առաջ զրույց եղավ ակտիվիստների եւ աղբահանության ծառայության ներկայացուցչի միջեւ:

Վերջինն անդրադառնալով բողոքի ակցիայի մասնակիցների այն կարծիքին, թե աղբահանությունը դիտավորյալ չի իրականացվում, հիշեցրեց մեկ-երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ ցույցի մասնակից երիտասարդներն իրենց ոչ համարժեք են պահել՝ բարձրացել  են աղբահան մեքենայի վրա, դրոշներ ծածանել, արգելակել են ծառայության աշխատանքը: Ակտիվիստ զրուցակիցը համաձայնեց, որ նման բան եղել է, սակայն ընդգծեց, որ այդ երիտասարդներն իրենց հետ ոչ մի կապ չունեն եւ որ իրենք արդեն քայլեր ձեռնարկել են նման անցանկալի  դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:

Աղբահան ծառայության ներկայացուցիչը եւ նախաձեռնության անդամները պայմանավորվեցին այսուհետ էլ շարունակել համագործակցությունը, որ եղել  է ակցիայի  առաջին օրերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930