Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսանող բժիշկները Բաղրամյան պողոտայում մարդկանց առաջին բուժօգնություն են կազմակերպում

Հունիս 27,2015 14:22

Այս ժամին Բաղրամյան պողոտան համեմատաբար սակավամարդ է:

«Ոչ թալանին» նախաձեռնության ակցիայի մասնակիցները, որոնք հիմնականում  երիտասարդներն են, ֆուտբոլ, վոլեյբոլ ու այլ խաղեր են խաղում: Ակցիայի մասնակիցների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք օրվա մեծ մասն են այստեղ անցկացնում՝ անտեսելով կիզիչ արեւը, անձրեւը կամ քամին: Հասկանալի է, որ մարդկային կուտակումների պարագայում ոմանց մոտ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ կարող են ծագել:

OLYMPUS DIGITAL CAMERA

Հենց այդ նպատակով բժշկական համալսարանի՝ ակցիայի մասնակից ուսանողները, ինչպես նաեւ բժշկական կրթություն ունեցող անձինք տեղում առաջին օգնություն հանպատրաստից բուժկետ են ստեղծել: «Տեսնելով, որ բողոքի ցույցի մասնակիցների մեջ  հաճախակի են առողջության հետ կապված խնդիրներ առաջանում եւ մեկը մյուսին իր իմացած դեղերն է տալիս, որը կարող է վտանգավոր լինել, մենք մեր նախաձեռնությամբ որոշեցինք այդ գործի կազմակերպումը վերցնել մեզ վրա: Մեր «բժշկական սենյակում» օգտագործում  ենք միայն օրինական,  լիցենզավորված այնպիսի դեղեր, որոնք յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն գնել ցանկացած դեղատնից: Մենք մարդկանց առաջին բուժօգնություն ենք ցույց տալիս, մինչեւ շտապ օգնության մեքենան տեղ կհասնի, եթե, իհարկե, դրա կարիքը լինում է», – ասում են ուսանող բժիշկները:

Հարցին, թե նրանց օգնությանը դիմողներ շա՞տ են լինում, նրանք պատասխանեցին. «Կոնկրետ չենք հաշվում, բայց քիչ չեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930