Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. Աուդիտը պետք է բացարձակ թափանցիկ անցկացվի

Հունիս 27,2015 14:03

«Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք անորոշության մեջ»,- հունիսի 27-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն, ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անկախ աուդիտ անցկացնել, նա համարում է, որ այդ աուդիտը կարող են համատեղ անցկացնել Ռուսաստանի հաշվիչ պալատը եւ Հայաստանի վերահսկիչ պալատը, որին մասնակցեն նաեւ ժողովրդի կողմից ներկայացված անկախ ներկայացուցիչներ: Աշոտ Թավադյանն ընդգծեց, որ աուդիտը պետք է բացարձակ թափանցիկ անցկացվի. «Դա առաջին հերթին պետք է համաձայնեցվի ժողովրդի հետ, եթե ժողովուրդը համաձայն է, որ այս մարդը նաեւ աուդիտ անի այդ կազմակերպությանը համեմատական աուդիտ, արդյունավետության աուդիտ: Կարծում եմ՝ դա դեռ չի արվել, պետք է անել»:

Աշոտ Թավադյանի կարծիքով՝ եթե աուդիտ անցկացվի, ապա պետք է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը երեք ամսով կասեցնել, մինչեւ նոր որոշման կայացումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930