Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աթոյան. «Էլեկտրաէներգիայի թանկացումը կտանի ձկնարտադրության քայքայման»

Հունիս 27,2015 14:12

«Եթե մենք բաց թողնված ջուրը պետք է հետ բերենք եւ երրորդ, չորրորդ անգամ օգտագործենք, ապա դրա համար պետք է օգտագործենք էլեկտրաէներգիա»,-այսօր, «Զարկերակ» մամուլի ակումբում, այս մասին ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանության միության» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը: Նա ասաց, որ այս պայմաններում, որը նախատեսվում է արդեն իսկ թանկ էլեկտրաէներգիայի թանկացում, կառաջացնի այն խնդիրը, որ չեն կարողանա այդ սարքավորումները՝ ջրային պոմպերը աշխատացնել, որոնք օգտագործվում են բաց թողնված ջուրը հետ բերելու եւ կրկնակի օգտագործման համար: Նա ավելացրեց, որ այդ դեպքում խնդիրը կլինի տնտեսվարողի քայքայում:

Պարոն Աթոյանը, խոսելով ԵՏՄ անդամակցությունից հետո ձկնարտադրության ոլորտի ձեռքբերումների մասին, ասաց, որ ոչ միայն այս վերջին 6 ամսվա ընթացքում, այլ նաեւ այս 1 տարվա ընթացքում որեւէ ձեռքբերում չենք կարող արձանագրել: Ավելին՝ ավելացրեց, որ ԵՏՄ-ի անդամակցության գործառույթները Հայաստանի պայմաններում խիստ անբավարար ձեւով է իրականացվում տնտեսվարողների ներգրավման հարցը իրականացվող գործընթացներում՝ այսինքն՝ բոլոր տեսակի օրենքների՝ հարկային, մաքսային առումով, իրականացվում են առանց տնտեսվարողների ներգրավման, կամ լավագույն դեպքում նախընտրվում են այնպիսի տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը, որոնք ցանկացած օրենքի վերաբերյալ, ըստ պարոն Աթոյանի, որեւէ կարծիք չունեն եւ որեւէ ասելիք եւ դիտողություն չեն կարող ներկայացնել: «Իսկ ովքեր ավելի ակտիվ են, ավելի հայեցողական եւ կառուցողական, նրանք դուրս են մնում համապատասխան քննարկումներից»,-նշեց պարոն Աթոյանը:

Նա ասաց, որ այսօրվա տնտեսվարողը մնացել է ուշադրությունից դուրս, որպես օրինակ պարոն Աթոյանը ներկայացրեց ձկնարտադրության վիճակը Հայաստանում. «Մի կողմից մենք ստանում ենք ցուցումներ եւ մղումներ ջրի խնայողականության ռեժիմի իրականացման վերաբերյալ, մյուս կողմից հանդիպում ենք խոչընդոտների եւ եթե զերծ լինենք ջրի խնայողության խնդիրներից, մենք պետք է զերծ մնանք արտադրական խոչընդոտներից, որը վերջին 1 տարվա ընթացքում բարդացել է»:

Պարոն Աթոյանը ներկայացրեց 9 կետերից բաղկացած փաստաթուղթ, որը ներկայացվել է երկրի նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, որտեղ առաջին  խնդիր նշվում են Հայաստանում՝ ներքին շուկայում ձկան մեծածախ գինը 1 կգ-ի համար կազմում է մոտավորապես 150-200 դրամով ցածր, որը տանում է նրան, որ ձկնարտադրության ոլորտում ինքնարժեքը ստացվում է բարձր, ինչը չկարգավորելու դեպքում, ըստ պարոն Աթոյանի, կտանի ձկնարտադրողական տնտեսությունների 60 % -ի ոչնչացման:

Ձկնարտադրության ծավալները ավելացել են, որը ուրախալի չէ, քանի որ դրան զուգահեռ նվազել է տնտեսվարողի եկամուտը, որը, ըստ պարոն Աթոյանի, տնտեսական օրենքների կոպիտ եւ անտրամաբանական հակասություններ է ներառում իր մեջ. «Մի՞թե չկա մի լուրջ մասնագետ, որ ասի՝ հարգելիներս, սա տխրելու հանգամանք է, որ տնտեսվարողը շատ արտադրության դեպքում քիչ եկամուտ ստանալով ինքը շահագրգռված չի լինի այլեւս այդ արտադրությունը շարունակելու կամ ծավալները մեծացնելու»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930