Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է փաստաբանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով

Հունիս 27,2015 13:11

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թ. փետրվարին Գարիկ Ա.-ն, նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, իրեն աջակցելու, դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:

Սակայն հետագա նախաքննությամբ պարզվել է, որ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած անձին հիշյալ առանձնապես խոշոր չափի գումարը տրվել է որպես կաշառք` քրեական գործով անձի օգտին գործողություններ կատարելու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նույն քրեական գործով Գարիկ Ա.-ին և Հովիկ Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նկատի ունենալով, որ Հովիկ Բ.-ն ազատազրկման ձևով պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել, իսկ Գարիկ Ա.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Մազալու հարցեր են ծագում ոստիկանա-քննչական ծառայությունների “հստակ” տեղեկատվություններից որպես կանոն: Զորօրինակ՝ //նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, …… խաբեությամբ իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլլար:// – Էտ ոնց՜, կալանավորը “դատախազ” է ներկայանում ու գումար շորթում, էն էլ ումից՝ …. փոստաբանից (?!): Սա պատմության մեջ գրանցվելու արժանի, հայկական գլուխ-գործոց է: Ի՜նչ Ժվանեցկի, ինչ Պետրոսյան-մետրոսյան, գլուխները քարն են տվել!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930