Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյան. «Գնացեք հանգստացեք, զրելիշչի նե բուդիտ» (Տեսանյութ)

Հունիս 27,2015 13:09

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի ցուցարարներին այցելեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նա պտտվեց ցուցարարների շրջանում: Նրան ցուցարար երիտասարդները միրգ ու պոնչիկ հյուրասիրեցին: Ոստիկանապետն էլ կատակեց. «Երևանցիներին՝ պոնչիկ»: Հետո էլ նա նկատեց կուտակված աղբը ու հրահանգեց. «Դավայ դավայ մաքրեք ստեղ, խոլերայի բուն է»:

Դառնալով երեկվա իր վրդովմունքին՝ նա ասաց. «Հիմնական պատճառը Բաղրամյան պողոտան փակելն էր, խմած մարդկանց առկայությունը, տեղ- տեղ ագրեսիայի դրսևորումն էր»: Նա նշեց, թե քաղաքացուն մեզնից պաշտպանելու կարիք չկա ու ոստիկանությունը փիլիսոփայորեն է վերաբերվում այս ամենին:

Հարցին Սերժ Սարգսյա՞նն էլ է փիլիսոփայորեն վերաբերվում, Վովա Գասպարյանը խուսափեց պատասխանել ու ասաց. «Արդեն ուրիշ թեմաների անցաք»:  Երբ ոստիկանապետը քայլում էր, նրա առաջ հողաթափ նետեցին: Նա էլ վրդովվեց. «Կողքից նայեք, տղերք, որ խմած մարդ չլինի, կպատժեմ ցանկացած խմածի: Մոլորված հորթի հայացքներն ինքներդ եք տեսնում»:

Մեկ էլ մի տատիկ իր թոռնիկի հետ մոտեցավ ու խնդրեց Վովա Գասպարյանին ձեռքը դնել գլխին, որ ոստիկան դառնա:

Ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, թե մի՞թե իրենցից չեն հոգնել, ու հարցին ի պատասխան նշեց, որ տեղ-տեղ կենդանի պատը դեկորացիայի համար է:

Այնուհետև իր խոսքը ամփոփեց այն վստահեցմամբ, որ ոստիկանությունը գործողությունների չի դիմելու, եթե չլինի օրինախախտում. «Շաբաթ օր է, հանգստյան օրեր, ոչ ոք ոչ մեկի չի փորձում վախեցնել մեր ժողովուրդը հասկացող է, չի գնա սխալ քայլերի: Զրելիշչի նե բուդիտ, գնացեք, հանգստացեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930