Քաղաքացիների՝ իշխանություններին ուղղված պահանջատիրական կարգախոսները դուրս են եկել Ազատության հրապարակի, Բաղրամյան պողոտայի, Ֆեյսբուք սոցիալական ցանցի սահմաններից եւ ավելի մոտեցել չինովնիկներին ու օլիգարխներին: Սոցիալական ընդվզումը հասել է նախորդ տարի Ազատության պողոտայում՝ Մոնումենտի հարեւանությամբ կառուցած պատին, որը քաղաքացիների տեսադաշտից պաշտպանում է բազմաթիվ մեծահարուստների առանձնատներ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ դղյակը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: