Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում է Վլադիմիր Գասպարյանը (տեսանյութ)

Հունիս 27,2015 12:22

Ոստիկանապետը հետաքրքրվում է, թե ինչպես են ակտիվիստերը գիշերը լուսացրել:

Մանրամասները՝ շուտով:IMG_5152

Բաղրամյան պողոտայում «հարաբերական անդորր է»: Տեսադաշտում հատուկենտ ոստիկաններ են, քաղաքացիական ակտիվիստների հիմնական մասն էլ «պոստին» չէ: Ներկաներն էլ ֆուտբոլ են խաղում, երգում-պարում, մի մասն էլ տարածքի մաքրման աշխատանքներով է զբաղված: Այս ժամին պողոտայի հիմնական այցելուները տարածքում բնակվող երեխաներն են, որոնց առավոտյան զբոսանքն արդեն մի քանի օր է՝ զուգորդվում է քաղաքացիական պայքարով:

«Ցուցարարները տրամադրված են մինչեւ վերջ կանգնելու ու մինչեւ հստակ որոշում չհրապարակվի այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացում չի լինելու, մենք Բաղրամյան պողոտան չենք ազատի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Էդուարդ Մխիթարյանը`պատասխանելով հարցին, եթե երկուշաբթի օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարի, որ ՀԷՑ-երում նոր աուդիտով պայմանավորված սառեցվում է էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, ակտիվիստները կդադարեցնե՞ն բողոքի ակցիաները:IMG_5153 IMG_5156Հիշեցնենք, երեկ երեք ժամից ավելի տեւած իշխող ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում  այդպես էլ հստակ բան չհայտարարվեց, թե ի՞նչ է սպասվում այս հարցով առաջիկայում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով լրագրողների հարցերին, նոր աուդիտով պայմանավորված կասեցվելո՞ւ է սակագնի թանկացման որոշումն, ասաց, որ ինքն այն պաշտոնյան չէ, որը նման հայտարարություններ պետք է անի:

IMG_5151IMG_5148

«Սառեցումը ոչ մի օգուտ չի տա, մարդկանց որոշ ժամանակով հույս կտան ու ընդամենը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այն, որ կառավարության տարբեր ներկայացուցիչներ այժմ խոսում են երկրի էներգետիկ անվտանգության մասին` նկատելով, որ իրենց պահանջը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, անընդունելի է, քանզի իրենց պահանջն ու ակցիաները որեւէ խոչընդոտ չեն հանդիսանում ՀԷՑ-երի աշխատանքի համար. «Ժողովուրդն առանց այդ էլ վատ վիճակում է, առանց այդ էլ արդեն թանկ է վճարում եւ պատրաստ չէ էլի ավել վճարել: Հարեւան պետություններին ավելի էժան սակագներով էներգիա են վաճառում, քան մեզ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930