Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեղենությունն է մեր խնդիրների լուծման բանալին. «Հրապարակ»

Հունիս 27,2015 11:15

Մեզ՝ էմոցիոնալ, քչով բավարարվող, փոքր բաներից ուրախացող հայերիս, հենց սա էր պետք՝ ոգեւորություն, ապագայի նկատմամբ հավատ։ Եվ մենք սարեր կշրջենք։ 4-5 օրվա աննախադեպ իրադարձությունները, որոնք ծավալվում են մայրաքաղաքի կենտրոնում, հենց այդ ոգեւորության աղբյուրը հանդիսացան, մի տեսակ վերածնեցին ու նորոգեցին բոլորիս։ Եվ այդ ոգեւորությունը միայն Բաղրամյան պողոտայում ու ցույցի շրջանակներում չի արտահայտվում։ Դա երեւում է մարդկանց աչքերից, նրանց գրառումներից, օդում թեւածող հուզմունքից ու սիրուց, որը մեզանում շատ էր պակասել։

Անգամ այն մարդիկ, ովքեր չեն այցելում ցուցարարներին եւ կատարվող դեպքերին հետեւում են համակարգիչների միջոցով, անպատմելի հրճվանք են ապրում՝ հպարտություն, որ այսպիսի երիտասարդներ ունենք։ Իրականում հենց ոգեղենությունն է մեր խնդիրների լուծման բանալին, այս անշարժությունը շարժելու միակ մեխանիզմը։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930