Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալ զարգացումներ Բաղրամյան պողոտայի ֆոնին. «Ժամանակ»

Հունիս 27,2015 10:59

Երեկ, կարելի է ասել, բավական անսպասելի և անակնկալ զարգացում է տեղի ունեցել էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակում: Երևանում հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, ՀԾԿՀ ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

Այս հայտարարությունն անկասկած կարիք ունի մանրամասն պարզաբանումների, քանի որ առաջացնում է մի շարք հետաքրքրական հարցեր: Ըստ էության, Սոկոլովի հայտարարությունը նշանակում է, որ ռուսական կողմը ընդունում է ՀԷՑ-ի կառավարման խնդիրը և նույնիսկ հայտարարում, որ բավարար միջոցներ ունի այդ պատասխանատվությունը իրացնելու և ճգնաժամը հարթելու համար: Իսկ այսօր ճգնաժամի հարթումը պահանջում է մեկ միջոց՝ ֆինանսներ, որոնք պետք են ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու և էներգետիկ համակարգը կոլապսից փրկելու համար:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930