Քիչ առաջ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ ու աղբամանների վրա կանգնած վիճակում վայր ընկավ ներքեւ: Մինչեւ շտապ օգնության ժամանելը, նրան մոտեցավ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող բուժքույրը, արագ չափեցին արյան ճնշումը: Պարզվեց, որ արեւի տակ քաղցած մնալուց է երիտասարդի ինքնազգացողությունը վատացել:
Նրան տեղափոխեցին շտապ օգնության մեքենա, բժիշկները դեռ նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չեն տեսնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ