Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ իշխանություն չի ցանկանում, որ մեկ-երկու տարի անց Հայաստանը հոսանք արտադրող երկրից վերածվի հոսանք մուրացող երկրի». «Հայոց աշխարհ»

Հունիս 27,2015 09:05

Որքանո՞վ իրատեսական են Բաղրամյան պողոտայում շարունակվող բողոքի ցույցերին զուգահեռ մասնագետների եւ ոչ մասնագետների առաջարկած լուծումները։ Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։

-Անկախ նրանից՝ ով ինչ է առաջարկում, ես ի սկզբանե հայտնել եմ կարծիքս. խնդիրը ունի երեք բաղադրիչ. ոչ ճիշտ մենեջմենտի կամ վատ կառավարման հետեւանքով էլեկտրաէներգիա արտադրող եւ մատակարարող ընկերությունները վնասներ են ունեցել։
Երկրորդ՝ մի դեպքում ատոմակայանի նախատեսվածից ավելի երկար պարապուրդի, մյուս դեպքում՝ եղանակային պայմանների հետեւանքով ՀԷՑ-ին վաճառել են ավելի թանկ էլեկտրաէներգիա։
Երրորդ բաղադրիչը դրամի արժեզրկումն է, որ պայմանավորված է զուտ արտաքին գործոններով։
Խնդրի լուծումը պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնի այդ երեք բաղադրիչների ազդեցությունը սակագնի վրա։ Միգուցե տարբեր կողմերից շատ լավ լուծումներ են առաջարկվում, բայց բոլոր առաջարկությունները, ի վերջո, հանգում են վնասների հատուցմանը։
Մինչեւ այդ բոլոր բաղադրիչների վերաբերյալ հստակ լուծումներ չլինեն՝ չգտնվեն դրանց ֆինանսավորման աղբյուրները, հարցը չի լուծվի։ Իսկ եթե խոսքը ցանկությունների մասին է, պարզ ասենք՝ առաջինը հանրապետության նախագահը չի ուզում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա։ Ոչ մի իշխանություն չի ուզում ժողովրդին իր դեմ տրամադրել, բայց նաեւ որեւէ իշխանություն չի ցանկանում, որ մեկ-երկու տարի անց Հայաստանը հոսանք արտադրող երկրից վերածվի հոսանք մուրացող երկրի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    ՀՀԿ-ի վերնախավը իր վարած ապաշնորհ ղեկավարման պատճառով արդեն երկիրը դարձրել մուրացող: Ապացույցը անընդհատ աճող պետական պարտքն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930