Րոպեներ առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպելով այս գիշեր առանց որեւէ պատճառաբանության բերման ենթարկած ավտոմեքենաների վարորդների հետ՝ ասաց, որ նա խոսել է փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ, վերջինս ասել է, որ կարող են վարորդները հետ վերցնել իրենց մեքենաները:
Այժմ ցույցին ներկա գտնվող վարորդները գնացին մեքենաները հետ վերցնելու, պայմանով, որ եթե որեւէ խնդիր լինի՝ զանգահարեն Նիկոլ Փաշինյանին:
Նշենք նաեւ, որ պարոն Փաշինյանը տեղեկացրեց, որ այն մեքենաները, որոնց վրա կա արձանագրություն, հետ կտան, իսկ այն մեքենաները որը դեռ արձանագրություն կազմված չէ՝ կկազմվի նոր կտան վարորդներին:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ