Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն հինգ օր է՝ մենք ապրում ենք միանգամայն այլ Հայաստանում. «168 ժամ»

Հունիս 27,2015 08:32

Արդեն հինգերորդ օրն է` Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Առայժմ ամեն ինչ կարծես ընթանում է որոշակիության ու անորոշության հակադրության տիրույթներում: Որոշակի տեսանելի է այն, որ քաղաքացիները, ակտիվ երիտասարդությունը ոչ միայն չեն պատրաստվում նահանջել, այլ նրանց թիվը, պայքարի վճռականությունը, էներգետիկան աճում է օր օրի, նույնիսկ ժամերի ընթացքում:

Անորոշ է այն, թե ինչպես է իշխանությունը պատասխանելու բողոքի այս ալիքին: Ընդ որում, «պատասխան» ասելով` այս պարագայում չպետք է հասկանալ միայն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը կամ նվազեցման պահանջի մերժումը: Ակնհայտ է, որ անգամ սակագինը 7 դրամով բարձրացնելու որոշումը չեղարկելու դեպքում, ինչպես պահանջում է «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, այս պայքարը չի ավարտվելու, գուցե անգամ նոր թափ է ստանալու՝ ներկայացնելով նոր, այլ սոցիալական պահանջներ:

Արդեն հինգ օր է՝ մենք ապրում ենք միանգամայն այլ Հայաստանում, նոր Հայաստանում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930