Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է կորել ՀԷՑ-ի վնասը». «168 Ժամ»

Հունիս 27,2015 08:08

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2014թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 2014 թվականը փակել է 9,8 մլրդ դրամի վնասով։ 2013 թվականին ՀԷՑ-ն նույնպես վնասով է աշխատել, վնասի չափը կազմում էր 9.5 մլրդ դրամ։ ՀԷՑ-ն ունի նաև խոշոր պարտքեր՝ փոխառությունների ու մատակարարների գծով, որոնք 2014-ի ընթացքում նույնպես աճել են։ Կարճ ասած՝ ՀԷՑ-ի վիճակը, ըստ ՀԷՑ-ի, տխուր է։

Սակայն ՀԷՑ-ի սեփականատեր՝ ռուսաստանյան «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության 2014 թվականի հաշվետվության մեջ լրիվ այլ տվյալներ են ներկայացված։ Մասնավորապես, ՀԷՑ-ի EBITDA ցուցանիշը, որը ցույց է տալիս շահույթը՝ մինչև հարկումը և ամորտազիացիոն ծախսերը հանելը (Earnings before interest, taxes, depreciation and amortization), 2014 թվականի արդյունքներով կազմել է 712 մլն ռուբլի (շուրջ 6 միլիարդ դրամ)։ 2013 թվականին EBIDTA-ն կազմել էր 184 մլն ռուբլի։ Այսինքն, պարզվում է ՀԷՑ-ը ոչ միայն շահույթով է աշխատել 2013 և 2014 թվականներին, այլև շահույթը 2014 թվականին ավելացել է 528 միլիոն ռուբլով կամ 3.9 անգամ։

Թե ուր է կորել ՀԷՑ-ի վնասը, թերևս հայտնի է միայն եվգենի Բիբինին և Ռոբերտ Նազարյանին։

Ամբողջական հրապարակումը՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930