Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Մուշի բաժին բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:
Ներսես Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է ծխելու համար:
Նույն երթի մեկ այլ մասնակցի, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից: Ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկվածը 1972 թ. ծնված Սամվել Զ.-ն է:
Կարդացեք նաև
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է ծալովի դանակ:
Երկու դեպքերով էլ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն