Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեւորականները «Տեր ողորմյա» երգեցին ոստիկանական պատի մոտ (Տեսանյութ)

Հունիս 27,2015 01:30

Այն պահին, երբ ոստիկանությունը նոր ուժեր բերեց Սահմանադրական դատարանի մոտ, վառվել էին ջրցան մեքենաների լույսերը ու լարված իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում, հոգեւորականները ոստիկանների պատի մոտ աղոթում էին ու «Տեր ողորմյա» երգում, ինչն անչափ հուզիչ էր:

The 5th day of protest action against electricity price increase kicks off in Baghramyan Avenue

Հոգեւոր դասը այդկերպ փորձեց  թոթափել լարվածությունը: Դրանից հետո ցուցարարները խաղաղվեցին, եւ կրկին երգ-երաժշտություն միացրին:

«Եկեք խուճապի չմատնվենք ու ցույց տանք մեր ինքնակազմակերպվածությունը»,-ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը: Մյուսներն էլ սկսեցին վանկարկել՝ նըստ-տել: Այսինքն՝ խաղաղ  ցույցը շարունակվում է:

Ցուցարարներն իրար զգուշացնում են խուճապի չմատնվել եւ ոստիկանններից հետ կանգնել:

Նրանք բացեցին Ֆրանսիայի հրապարակն ու երթևեկությունն այդ հատվածում վերականգնվեց։

Ըստ առցանց հեռարձակման՝ պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930