Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ պատրաստվում են ազատել Ֆրանսիայի հրապարակը, որպեսզի երթեւեկությունը շարունակվի: «Ոստիկանությունը նոր ուժեր է բերելու Ֆրանսիայի հրապարակ, Մարշալ Բաղրամյանում եւ Մաշտոցի պողոտայում երթեւեկություն չի իրականացվում»,-ասաց փոխոստիկանապետը:
Լրագրողներից մեկի հարցին՝ ուժո՞վ եք բացելու պողոտան, Օսիպյանը պատասխանեց. «Կխնդրենք, կհորդորենք, կբացատրենք»:
Ըստ Ազատություն ռ/կ-ի առցանց հեռարձակման: