Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարմազանովը հստակ չասաց`էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կասեցվո՞ւմ է, թե`ոչ

Հունիս 27,2015 00:15

«Եթե հանրապետության նախագահը առաջարկել է ռուսական կողմին իրականացնել աուդիտ այդ ընկերությունում, ապա դա նշանակում է, որ դրա անհրաժեշտությանը կա: Ամեն ինչ պետք է լինի բաց և թափանցիկ»,- այս մասին, մետ երեք ժամ տեւած ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`արձագանքելով հարցին`արդյոք նոր աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը նշանակում է, որ նախորդ աուդիտը, որի տվյալների վրա էլ որոշում կայացվեց թանկացնել էլէներգիայի սակագինը արժանահավատ չի:

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպմանը հայտարարել է,  թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հարցին`այսինքն սա նշանակո՞ւմ է, որ էներգիայի սակագնի թանկացման որոշումը կասեցվո՞ւմ է, Էդուարդ Շարմազանով  խուսափողական պատասխան տվեց. «Ես չեմ այն պաշտոնյան, ով պետք է այդ մասին հայտարարի»:

Լրագրողների տարատեսակ հարցերին ի պատասխան, նա հստակեցրեց, որ ՀՀԿ ԳՄ-ն այն մարմինը չէ, որ զբաղվում է որոշումներ կայացնելով տարբեր հարցերի շուրջ, կա հատուկ մարմին. «Եվ սա պրոցեսի սկիզբն է»:

ՀՀԿ-ական գործիչը հայտարարեց` էներգետիկ անվտանգության հարցերը կարևոր են ՀՀ իշխանությունների համար և խնդիրը ոչ թե վեց-յոթ դրամն է: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ էներգետիկ անվտանգությունը առողջացվի. «Որևէ մեկս չենք ցանկանում թանկացում` եթե դա լիներ ցանկությունների դաշտից: Խնդիրը ավելի գլոբալ: Վերահաստատում եմ, որ չարաշահումների մասին չէ խոսքը`յոթ դրամի մեջ որևէ չարաշահում ներառված չէ»:

Ըստ նրա, այս հարցի լուծումը մեկ-երկու օրվա լուծվելիք հարց չէ: Շարմազանովն ասաց, որ հարգալից են վերաբերում ցույցերին, այնտեղ «մեր քաղաքացիներն են»: Կառավարության ներկայացրած թվերը, օբյեկտիվ են`պնդում է ԱԺ փոխխոսնակը, բայց սա չի նշանակում, թե այլ ճանապարհ չպետք է գտնվի:

Նա չկարողացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ է նախատեսվում աուդիտը: Ասաց, որ առաջիկայում էլի հանդիպումներ ու քննարկումներ կլինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930