Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «ՀԷՑ-ում աուդիտը դեռ չի նշանակում հանձնաժողովի որոշման կասեցում»

Հունիս 27,2015 00:10

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ՀԷՑ-ում հնարավոր է աուդիտ անցկացվի եւ այն լուրերը, որ աուդիտի ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը պետք է կասեցվի՝ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեցԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Պարոն Պողոսյանն ասաց, թե աուդիտ անցկացնելը դեռ չի նշանակում, որ ավտոմատ կասեցվում է սակագնի բարձրացման որոշումը: Պարոն Պողոսյանի ներկայացմամբ՝ հնարավոր է աուդիտը ամիսներ տեւի, իսկ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնի սակագնի բարձրացման մասին որոշումը:

Իսկ որպեսզի հոսանքի գնի բարձրացման որոշումը կասեցվի, հարկավոր է հատուկ որոշում, որ, ասենք, պետք է սառեցվի հանձնաժողովի որոշումը մինչեւ ավարտվի աուդիտը:

Պարոն Պողոսյանը նշեց, որ աուդիտը պետք է անցկացնեն միջազգային ընկերությունները: Ընդ որում՝ այն պետք է ունենա մի քանի ուղղություն: Պատգամավորի խոսքերով՝ նախ պետք է ՀԷՑ-ի ֆինանսական կողմը ենթարկվի աուդիտի, պարզվի՝ ատկատներ, կոռուպցիա եւ ինչ են չարաշահումներ են եղել:

Բացի այդ՝ աուդիտ պետք է լինի նաեւ ամբողջ համակարգում, ՀԷՑ-ի գործընկեր ընկերություններում եւ, ի վերջո, պետք է դիագնոզ տրվի ՀԷՑ-ի աշխատանքին, ըստ այդմ էլ, այսպես ասած, բուժման մեխանիզմներ առաջարկվեն:

Ըստ պարոն Պողոսյանի՝ այս աուդիտով էլ պետք է բացահայտվի, թե արդյոք գողություն եղե՞լ է եւ այդ գողացած գումարը նորից վերադարձվի համակարգին՝ առողջացման համար:

Պատգամավորը նշեց նաեւ, որ ՀԷՑ-ում վատ կառավարման ուղղությամբ եւս պետք է աուդիտ լինի, փորձագետները ծրագիր, առաջարկություն ներկայացնեն կառավարման բարելավման համար, այսինքն` մշակեն գործողություններ:

Ի վերջո, ըստ պատգամավորի, պետք է պարզվի, այդ ինչպես եղավ, որ շահույթով աշխատող ընկերությունը 250 միլիոնի պարտք կուտակեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930