Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարժ՝ ոստիկանական շարքերում. Վովա Գասպարյանը ցուցումներ է տալիս

Հունիս 27,2015 00:00

Բաղրամյան  պողոտայում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիան : Ցուցարարները վանկարկում են «չեղարկում», «հաղթելու ենք», հնչում է երգ երաժշտություն, ցուցարարները քոչարի են պարում:

Նշենք, որ նրանց չի բավարարել նախագահականի տարածած այն հայտարարությունը, որում նշվում է աուդիտի անցկացման մասին. «Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատեց, որ աուդիտի հարցում որևէ կոնկրետ որոշման մասին չէ խոսքը ու մանրամասնեց. «Նախապես հայտարարել ենք, որ անկախ աուդիտի անցկացումն ուղղակի անհրաժեշտ է: Նման մոնոպոլ ունեցող  համակարգը չի կարող շահույթով չաշխատել»:

Պարոն Վարդանյանը կողմ է աուդիտին, եթե այն լինի արագ ու անկողմնակալ և հնարավորություն կտա հանձնաժողովին վերանայումներ անել»: Մինչդեռ ցուցարարներին չի բավարարում այս որոշումը, նրանք պահանջում են սակագնի թանկացման որոշման «չեղարկում»: Նշենք նաև, որ որոշ պատգամավորներ կարծիքներ են հայտնում, թե աուդիտի որոշումն ինքնին նշանակում է չեղարկում:

Քիչ առաջ շարժ նկատվեց ոստիկանական շարքերում, այստեղ է ոստիկանապետ Վովա Գասպարյանը, նա ցուցումներ է տալիս: Ոստիկանական նոր ջոկատ մոտեցավ Սահմանադրական դատարանին: Այստեղ են ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Ցուցարարները սպասում են ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930