«Առավոտի» ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց իր ունեցած այս «հավաստի» տեղեկատվությունը. «Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ նախատեսվածից ավելի ջուր է ծախսվել, ՀՀ կառավարությունը որոշել է 16%-ով բարձրացնել ջրի սակագինը»:
«Առավոտ» օրաթերթ
26.06.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Հարգելի խմբագիրներ թերթի այս համարում երեք նյութում նույն սխալն եք թույլ տվել` տեղեկության փոխարեն գրել եք տեղեկատվություն:
Առաջին էջի նկարի մեկնաբանությունում` «Առավոտի» ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց իր ունեցած այս «հավաստի» տեղեկատվությունը.
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ԼԱՎ ԿՈՓԵՑ նյութում` Ադրբեջանից ստացված տեղեկատվությունների համաձայն,
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ նյութում` Հետաքրքրվեցինք՝ ո՞ր լրատվամիջոցներն են, որ քիչ թե շատ հավաստի տեղեկատվություն են տրամադրում հայաստանյան զարգացումների մասին
Սա տարածված սխալ է մեր լրատվամիջոցներում: Բայց կարելի է հեշտությամբ վերացնել այն: Մի փոքր ուշադրություն եւ վերջ: ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքով ամեն ինչ սահմանված է: Տեղեկությունը տվյալ է, տեղեկատվությունը` այդ տվյալի հրապարակում-հանրայնացում` գործընթաց:
Շնորհակալություն դիտողության համար, հաշվի կառնենք: