Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը չի այցելի ցուցարարներին

Հունիս 27,2015 16:30

«Եթե ավելի հանգիստ պայմաններում քննարկումը չի կայանում, որովհետեւ դիմացի կողմը պատրաստ չէ լսելու փաստարկներ կամ բերել հակափաստարկներ, վստահ չեմ, որ հրապարակային հանդիպումը կարող է լինել արդյունավետ»,- «Առավոտի» հարցին` Դուք, էներգետիկայի նախարարը կամ ոլորտին իրազեկ որեւէ պաշտոնյա չի՞ պատրաստվում այցելել Բաղրամյան պողոտայում ցույց անող ՀՀ քաղաքացիներին, խոսել նրանց հետ` թեկուզ իրավիճակը մեղմելու նկատառումներով, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Նմանատիպ հանդիպումների բազմաթիվ դեպքերի ականատես եմ եղել. նման տեղերում լուրջ քննարկում երբեւէ հնարավոր չէ իրականացնել: Այնտեղ տիրում է հուզական մթնոլորտ, հուզական մթնոլորտում լուրջ քննարկում, բնականաբար, հնարավոր չէ իրականացնել»,- ասաց նա:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930