Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդներ՝ ճգնաժամային տարիքի կանանց

Հունիս 27,2015 11:30

Կանանց մոտ սեռական գործունեության մարումը սկսվում է այն օրգանիզմում, ում օրգանները եւ համակարգերը երկար տարիներ շարունակ գործել են եւ ում ֆիզիկական կայունությունը ցածր է։ Այդ շրջանում կուտակվում է ենթամաշկային ճարպային հյուսվածք, թուլանում են մկանները եւ շարակցական հյուսվածքի թելերը (կրծքերը, փորը կախվում են), ավելանում է կնճիռների թիվը եւ այլն։ Դեմքի վրա առաջանում են կարմիր բծեր՝ ռոզացեա։ Դեմքին աճում են մազեր (մորուք, բեղեր)։ Մազերը սպիտակում են։ Այլանդակվում են քիթը եւ ականջները՝ կռճիկների լայնացման հետեւանքով։ Ձեւախախտվում են ձեռքերի եւ ոտքերի հոդերը՝ հոդաբորբերի զարգացման հետեւանքով։ Կորչում է քայլվածքի թեթեւությունը։

Բարեբախտաբար, այս բոլոր փոփոխությունները ճգնաժամային տարիքում միաժամանակ եւ միանման արագ չեն սկսվում բոլոր կանանց մոտ։ Օրվա խելացի ռեժիմի, հիգիենիկ եւ կոսմետիկական ճիշտ խնամքի շնորհիվ դրանցից շատերից կարելի Է խուսափել։
Ամեն երեկո դիմահարդարումը պետք է դեմքի վրայից հանել համապատասխան մաքրող քսուքներով: Ունքերը եւ թարթիչներն անհրաժեշտ է խոզանակով սանրել եւ քսել գերչակի յուղ։ Կարեւոր նշանակություն ունի ճիշտ սնունդը։ Ճարպերի պարունակությունը սննդի մեջ պետք է լինի ցածր, իսկ կաթնամթեքները՝ բարձր։

Շատ օգտակար են չափավոր զբոսանքները եւ տուրիզմը։ Հաճախակի, թեեւ կարճատեւ հանգիստն այդ տարիքում բարերար ազդեցություն է ունենում արտաքին տեսքի վրա։ Նիկոտինը եւ ալկոհոլը արագացնում են մաշկի ծերացումը եւ իջեցնում դրա առաձգականությունը։ Մաշկի վիճակը վատանում է ուժեղ քամուց, ուստի բանջարեղենից եւ դեղաբույսերից ամեն շաբաթ կիրառվող դիմակները բարձրացնում են մաշկի առաձգականությունը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930