Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում որոշել են «բռնաբարել» Բիբինին. այսօր տեղի ունեցավ ցեխաշաղախ երթ՝ քահանայով ու բիզնեսմեններով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 26,2015 23:48

Գյումրիում հոսանքի թանկացման դեմ տեղի ունեցած այսօրվա բողոքի ակցիան  սկսվեց քահանայի աղոթքով: Տեր Փավստոսը Գյումրու Թատերական հրապարակում նշեց, որ  ժողովրդի պահանջը արդար է, եւ կոչ արեց հեռվում կանգնած ոստիկաններին չտարանջատվել ժողովրդից, քանի որ նրանք եւս ժողովրդի մասն են: Նա  ոստիկաններին հասկացրեց, որ որեւէ դեպքում  ձեռք չբարձրացնեն ժողովրդի վրա, քանի որ նրանց պայքարից  կշահեն նաեւ իրենք:

Այնուհետ նա հրավիրեց բոլորին աղոթքի:

 

Աղոթքից հետո  սկսվեց երթը քաղաքի փողոցներով: Եվ մինչ  բողոքավորները շարք կկազմեին երթը սկսելու, Գյումրու Թատերական հրապարակում հավաքված ոստիկանները ընթերցում էին նրանց ցուցապաստառները:

Գյումրեցիներն այսօր հայհոյանքներն ու  որոշ վիրավորական բառեր գրել էին անգլերեն լեզվով: Ոստիկանները շատ չարչարվեցին, սակայն  այդպես էլ չհասկացան, թե ինչ էր գրված ցուցապաստառներից մեկում Բիբինի հասցեին: Խոսքը  «Rape Bibin, նեղանալ չկա»  ցուցապաստառի մասին է, որը հայերեն թարգմանած նշանակում է՝ «Բռնաբարել Բիբինին, նեղվել չկա»: «Տեսնես ինչի՞ են գրել ռեփ, ռեփն ինչ կապ ունի Բիբինի հետ», -հարցնում էր ոստիկաններից մեկը:

IMG_9122 IMG_9129 IMG_9150 IMG_9176 IMG_9178 IMG_9180 IMG_9199 IMG_9223 IMG_9229 IMG_9249 IMG_9272 IMG_9312 IMG_9316

Ինչեւէ, երթի մասնակիցները մտան Գյումրու հին թաղամասերից մեկը՝ երկաթգծի կայարան, սա եւս Գյումրու մարդաշատ թաղամասերից մեկն է , այստեղ կան բազմաթիվ բնակելի շենքեր ու սպասարկման օբյեկտներ:

 

Սակայն թաղամաս հասան բավական մեծ դժվարությամբ, այսօր Գյումրիում տեղացած հորդառատ անձրեւից հետո այնպիսի ցեխ էր քաղաքում, որ ոստիկանները ցուցարարներին  խնդրում էին ոչ թե մայթով գնալ, այլ փողոցով: Ի սկզբանե որոշել էին, որ այսօր  չեն քայլելու փողոցներով: Ցատկելով ցեխերի ու ջրերի միջով՝ երթի մասնակիցները պատուհաններից  ու սպասարկման օբյեկտներից դուրս էին հրավիրում մարդկանց, գյումրեցի վարորդները գալիս ու ազդանշաններ տալով միանում էին բողոքավորներին:

 

Գյումրեցիները հայրենասիրական երգեր էին կատարում՝ երբեմն ստեղծագործելով ու փոխելով երգի բառերը: Օրինակ՝ երգում էին՝ «Սուլթան կուզի ջնջել մեզի, զարթնիր Գյումրի, մեռնիմ քեզի»: Իսկ ցուցապաստառներից մեկի վրա գրված էր. «Սերժիկ կուզե ջնջե մեզի, զարթնե՛ք հայեր, մեռնիմ Ձեզի»:

Երկաթգծի կայարանից գյումրեցի ցուցարարները շարժվեցին  դեպի քաղաքի կենտրոն՝ դատախազության շենքով  Գյումրու կենտրոնական հրապարակ, որտեղ գտնվում է քաղաքապետարանի շենքը, այնտեղից էլ ուղեւորվեցին դեպի  Թատերական հրապարակ: Այստեղ սկսվեց շուրջպար, հաղթական տրամադրություն:

Ելույթ ունեցողներից մեկը նշեց, որ այս հրապարակում ծածանվել են բոլոր կուսակցությունների դրոշները, սակայն այժմ ծածանվում է միայն եռագույնը, ուրեմն հաղթանակը մոտենում է: Թատերական հրապարակում, երբ արդեն մութ էր ու լույսերը չէին վառվում, երիտասարդներից մեկը  խորհրդանշանական մոմ սարքեց  կրակով ու բերեց հրապարակ: Չնայած հորդ, սառը անձրեւին ՝ նստացույցը շարունակվում է: Վաղը հրապարակ կգան քաղաքի երեւելի մտավորականները, մեր տեղեկություններով Գյումրու Թատերական հրապարակ է պատրաստվում այցելել նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930