Այս պահին Բաղրամյան պողոտա եկավ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա լրագրողների հետ զրույցում Հայաստանի էլեկտրական ցանցերում հնարավոր աուդիտի վերաբերյալ ասաց, որ շատ կարեւոր է եւ, այո, աուդիտ պետք է անցկացվի ոչ միայն վերջին երկու տարիների գործունեության վերաբերյալ, այլեւ՝ շատ ավելի վաղ տարիների եւ, ընդհանրապես, ամբողջ էներգետիկ համակարգը պետք է լուրջ ուսումնասիրությունների ենթարկվի:
Սուքիասյանի խոսքերով՝ եթե պետք է նաեւ դրսից մասնագետներ հրավիրվեն, որպեսզի Հայաստանի էներգետիկ ոլորտի կառավարման ուսումնասիրման եւ վերլուծության աշխատանքներ տարվեն: Հարցին արդյո՞ք գործարար Սուքիասյանը հնարավոր է գնի ՀԷՑ-ը, վերջինս ասաց. «Ցանցերը գնելու մասին կարելի է խոսել միայն աուդիտից հետո»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ