Քիչ առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցները Հայաստանի 100 մետր երկարությամբ դրոշ բերեցին Բաղրամյանի պողոտա:
Ցուցարարները այժմ ծածանում են դրոշը, պարում եւ գոռում են «Հայաստան», «հաղթելու ենք» եւ այլն: Մի պաստառի վրա էլ ռուսերեն գրված է. «Սա Մայդանը չէ, սա Մարշալ Բաղրամյանն է»:
Սա կապված է այն փաստի հետ, որ վերջին օրերին արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանի ցույցը անվանում են «հայկական Մայդան», «էներգոմայդան» եւ այլն:
Կարդացեք նաև
Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նախիջեւանի սահմանում հակառակորդի կրակոցից զոհված, 1987թ-ին ծնված շարքային պայմանագրային զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանի հիշատակը. «Եկեք հարգենք մեր եղբոր հիշատակը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ